Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիրավոր զինծառայողներին արտասահմանում բուժելու հարցը այլևս երբեք քննարկման առարկա չետք է լինի. պետք է բուժել և վերջ

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վիրավոր զինծառայողներին արտասահմանում բուժելու հարցը այլևս երբեք քննարկման առարկա չետք է լինի։ Պետք է բուժել և վերջ։ Ոչ մի արդարացում պետք չէ։ Ոչ մի օբյեկտիվ հիմնավորում էլ պետք չէ, որովհետև որքան էլ արդարանան ու օբյեկտիվ հիմնավորեն, դա հանրային կարծիքի վրա դույզն իսկ չի ազդելու։

Իշխանություններն ու մասնավորապես Պաշտպանության նախարարությունը այս հարցում պետք է հիմնվեն չոր պրագմատիզմի վրա, առավել ևս, որ որպես ինստիտուտներ՝ դրանցից այլ բան ակնկալելը սխալ է։ Իսկ չոր պրագմատիզմը կայանում է պարզ հաշվարկներում։ Քանի՞ զինծառայող կա, որին արտասահմանյան բուժում է անհրաժեշտ։ Հ՞ինգ։ Տա՞ս։ Լավ, թող լինի 20։ Իսկ որքա՞ն գումար է պետք նրանց բուժման կուրսի համար․ 50 հազարակա՞ն դոլար, 70 հազարակա՞ն․․․ Լավ, թեկուզ 100․000-ական դոլար, չնայած նման գներ սովորաբար չեն լինում տրավմատիկ վիրավորումներից բուժվելու համար։ Հանրագումարում ի՞նչ ենք ստանում։ Ճիշտ է, մոտ 2 միլիոն դոլար, այն էլ՝ ուռճացված ու շատ մոտավոր հաշվարկների պարագայում։

Իսկ հիմա եկեք մեկ ուրիշ հաշվարկ անենք․ որքա՞ն կարելի է գնահատել իմիջային կորուստները՝ առհասարակ Պետության և մասնավորապես ՊՆ-ի մասով։ Հաշվելը դժվար է, բայց վստահեցնում եմ, որ իմիջային այն կորուստը, որը գրանցվում է ամեն անգամ, երբ համացանցում հայտնվում է վիրավորված ու արտասահմանում բուժման անհրաժեշտություն ունեցող զինվորի մասին նյութ կամ էլ տեսանյութ, կարելի է լրացնել միայն միլիոնավոր դոլարներ ծախսելով տարբեր փիառ ակցիաների ու կողմնակի խնդիրների վրա։ Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, եթե պարզապես ավելի քիչ գումարով ի սկզբանե հասնել արդյունքի, երբ քննադատության փոխարեն կարժանանան գովասանքի ու վստահության։

Ես հասկանում եմ, որ ամեն վիրավորման ու ախտորոշման դեպքում չէ, որ պետք է արտասահման ուղարկել։ Ես հասկանում եմ, որ կա համապատասխան օրենք, որը չգիտես ինչու դեռ միայն թղթի վրա է։ Ես անգամ հասկանում եմ այն, որ ծնողները կարող են լինել սուբյեկտիվ ու աչք փակել, որ Հայաստանում էլ կարելի է բուժում ստանալ, բայց կարծում եմ այս ամենը երկրորդական նշանակություն ունեն։ Ու միայն թե մի ասեք, որ տարեկան 2 միլիոն դոլարն այն գումարն է, որ Հայաստանի Հանրապետությունում դժվար է ճարել։ ՊՆ-ի գնումների թեթև աուդիտը կպարզի, որ դա ընդամենը մի երկու տենդեր ավելի նորմալ կազմակերպելով կարելի է ճարել։ Այնպես որ, բերեք գոնե այս մի հարցին լուծում տվեք։ Թող լուծումը լինի պոպուլիստական, թող լինի դժվար և ինչ-որ տեղ՝ գուցե չարդարացված, բայց այդ լուծումը պետք է լինի, եթե ուզում եք, որ սահմանին՝ զինվոր, իսկ Երևանում՝ զինվորի չչարացած ու վստահող ծնող ունենալ։

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմաց