Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գերմանիայի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կունենա դոմինոյի ազդեցություն. ԵԽ չեխ պատգամավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խոհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի՝ երկրի խորհրդարանին եւ կառավարությանը Գերմանիայի օրինակին հետեւելու կոչը  գնահատում է որպես  դրական քայլ: «Նախագահի ձայնը, իհարկե, ազդեցիկ ձայն է: Ես լիովինխրախուսում եմ նրա այդ քայլը, քանի որ Չեխիայի խորհրդարանը դեռ չի ընդունել Հայոցցեղասպանությունը: Դա մեր պետության ամոթն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատգամա վորը:

Նրա խոսքով՝ նախագահ Զեմանի հայտարարությունից հետո մեծ շանսեր կան, որ Չեխիան ի վերջո կընդունի Հայոց ցեղասպանությունը: «Բնականաբար, կան հեռանկարներ, քանի որ փաստացիորեն ամենաուժեղ կուսակցություններից մեկը՝  Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ես ինչքան գիտեմ, հակված է ճանաչելու Ցեղասպանությունը:  Ես կարծում եմ, որ այն վճռորոշ դեր ունի, եւ հայկական դիվանագիտությունը պետք է կենտրոնանա  հենց այս կուսակցության պատգամավորների հետ աշխատանք տանելու վրա: Թե՛ հայ դիվանագիտությունը, թե՛ սփյուռքը պետք է աշխատանք տանեն ամբողջ Ե վրոպայում,  քանի որ փաստացիորեն ամենազդեցիկ դերն ունեցող երկրներից մեկի՝ Գերմանիայի որոշումը կարող է ունենալ դոմինոյի ազդեցություն»,-վստահեցրեց նա:

Անդրադառնալով չեխ-թուրքական հարաբերություններին եւ Թուրքիայի հետագա քայլերին, պատգամավորը նշեց.«Կարծում եմ, որ երկու երկրների կապերը հիմնված են ՆԱՏՕ-ում գործընկերներ լինելու վրա, սակայն դա ոչ մի կերպ չեմ ուզում այս հարցի հետ կապել:  Առհասարակ Թուրքիայի տնտեսական հարաբերությունները Եվրոպայի, մասնավորապես Գերմանիայի հետ կլինեն ավելի  հզոր, քան Թուրքիայի ձգտումը քննադատելու այդ որոշումը, բացի դրանից, այն Եվրոպայի գլխավոր տնտեսական գործընկերն է, այն միգուցե  բողոքի, միգուցե սպառնա, սակայն չեմ կարծում, որ հետագա հետեւանք ները շատ լուրջ կլինեն»,- ասաց Յարոմիր Շտետինան:

Նրա խոսքով՝  այս հարցում իրեն չի զարմացնում Ադրբեջանի դիրքորոշումը:  «Ադրբեջանցիները  նույն թուրքերն են, պարզապես այս մեկը թուրք է կոչվում, մյուսը՝ ազերի»,-եզրափակեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությանհիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Հունիսի 8-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստանում պաշտոնական այցի շրջանակում հայտարարեց, որ Չեխիա վերադառնալուն պես կոչ կանի կառավարությանն ու խորհրդարանին հետեւելուգերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչելու թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. Յոլյան