Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը եւ նշել, որ բանաձեւի ընդունմամբ Գերմանիան մեկ անգամ եւս վերահաստատել է ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությունը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի բազմամյա գործունեությունը Հայաստանում: Էդուարդ Շարմազանովը, դրական գնահատելով հիմնադրամի համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ, նպատակահարմար է համարել առավել սերտացնել ԱԺ աշխատակազմի հետ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած պատերազմական գործողությունները, որի ընթացքում վայրագություններ եւ խոշտանգումներ են իրականացվել ոչ միայն հայ զինվորականների, այլեւ խաղաղ բնակիչների նկատմամբ: Էդուարդ Շարմազանովը հյուրերին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստաթղթեր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս նշել է, որ թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը ձգտում են խաղաղության եւ հակամարտության խաղաղ կարգավորման` հավատարիմ մ նալով միջազգայնորեն ընդունված երեք հայտնի սկզբունքներին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը շարունակում է իր ռազմատենչ եւ անհեթեթ հայտարարությունները:

Կարեւորելով Գերմանիայի հետ հեռանկարային եւ ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցությունը` ԱԺ փոխնախագահը նաեւ էական է համարել այն հանգամանքը, որ այս տարի ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը, շնորհակալություն հայտելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հանդիպման համար, ներկայացրել է այն ծրագրերը, որոնք հիմնադրամը նպատակադրվել է իրականացնել առաջիկայում: Նա մանրամասնել է, որ Հայաստանում նախատեսված է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք շարունակական են լինելու եւ հիմնականում  վերաբերում են երիտասարդությանը: Նա, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:

 

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան