Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պեությունը պետք է թելադրի խաղի կանոնները, այլ ոչ թե փորձի խաղալ ստեղծված կանոններով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Կառավարության կողմից վերջերս նոր թափով սկսած բարեփոխումների ծրագիրը կրկին կանգ առավ մի շարք ոլորտների մոնոպոլացվածության վրա: Բազմաթիվ վերլուծություններ եղան, տարբեր հրապարակումներ, անգամ պաշտոնական մակարդակով հայտարարվեց, որ որոշ ոլորտներում մոնոպոլիան անխուսափելի է, և դա իսկապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով: Սակայն սահմանափակվել միայն նրանով, որ հնարավոր չի վերացնել մոնոպոլիա կոչվածը, մեղմ ասած, խելամիտ չէ:
 
Այն հանգամանքը, որ ներկայիս պայմաններում խոսել այս ոլորտներում մոնոպոլիան վերացնելու մասին, ընդամենը դատարկ կամ հռետորական խոսքեր են: Առկա պահանջարկը և շուկայի սեգմենտավորումը պարզապես հնարավորություն չեն տալիս խնդրի նման ճանապարհով կարգավորման, սակայն դա ամենևին չի նշանակում, որ խնդիրը լուծում չունի: Պարզապես անհրաժեշտ է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և մտածել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք մոնոպոլիայի պայմաններում կկարգավորեն շուկան: Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչպես ազատ շուկայական հարաբերության պայմաներում կարելի է կարգավորել շուկան, սակայն չպետք է մոռանալ, որ պետությունն ամենաբարձր մակարդակն է: Պետությունը բիզնես գործընկեր չէ, որ օգտագործի շուկայական մեխանիզմները: Պետությունը բարձրագույն մարմին է, որը ոչ միայն պետք է թելադրի խաղի կանոնները, այլև ստեղծի և ըստ պետական շահի անհրաժեշտության կարողանա փոխել դրանք:
 
Այս գործիքակազմի առկայության պայմաններում ասել, որ անհնար է ինչ որ բան անել, իրատեսական չէ: Բերենք մի շատ պարզ օրինակ: Օրինակ՝ շաքարավազի շուկան մոնոպոլացված է, և հնարավոր չէ այլ խոշոր ներկրողների առկայությունը՝ պայմանավորված մի շարք տնտեսական հանգամանքներով: Այս դեպքում ի՞նչն է խանգարում պետությանը աշխատել մոնոպոլիստի հետ: Պարզապես անհրաժեշտ է մշակել գործողությունների հստակ հաջորդականություն, որի արդյունքում պետությունը կստանձնի շուկայում գների կարգավորման պատասխանատվությունը: Այն միտված կլինի ներկրողի կողմից գերշահույթի զսպմանն ու սպառողին առավել էժան ապրանքի մատակարարմանը:
 
Այսպիսի փորձ մեր երկրի պատմության ընթացքում եղել է: Այն կիրառվել է պետական գնումների իրականացման ոլորտում: Սկզբունքը հետևյալն էր. եթե գնումների ընթացքում մատակարարվող ապրանքը ներմուծվող է, ապա պատվիրատուն նեկայացնում էր ներկման հաշիվ-ապրանքագիրը (invoice), որտեղ արտացոլվում է ապրանքի ներկրման գինը, դրա հիման վրա կատարվում էր հաշվարկ և թույլ չէր տրվում մատակարարին ստանալ գերշահույթ:
 
 
Սա թերևս վառ օրինակ է, որը եղել է և բավական էֆեկտիվ կիրառվել: Նման մեխանիզմները բազմաթիվ են, սակայն դրանց կիրառման համար անհրաժեշտ է թելադրող պետական քաղաքականություն, երբ պետությունը՝ ի դեմս կառավարության, ոչ թե կփորձի խաղալ ստեղծված կանոններով, այլ ինքը կթելադրի խաղի կանոնները:
 
Հայկ Բեջանյան
 
Past.am վերլուծաբան
Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով