Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարեկամներս Ռուսաստան են կանչում, բայց չեմ ուզում գնալ. այս 1 ամսվա ընթացքում զգացի հայրենիքի արժեքը». զինծառայող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ը շարոունակում է հրապարակումների շարքը՝ Արցախից։ Այս անգամ ներկայացնում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հենակետային դիրքերից մեկի ավագի՝ Հարութ Քյարունցի հետ զրույցը։

Հարութի զորացրվելուն մնացել է 39 օր։ Հրամանատարի տեղակալ Մհեր Sարգսյանը, ով ուղեկցում էր մեզ, քանիցս նշեց, որ նա շատ օրինակելի  զինծառայող է։ Հարութն էլ նշեց, թե թեև մեկ ամսից զորացրվում է, բայց եթե կռիվ լինի, առաջինը կգա սահման։

Զինծառայողը պատմեց, որ ապրիլյան պատերազմի առաջին օրը հերթափոխ էր եղել, և ինքն իջել էր դիրքերից։ «Մենք մարտի 18-ից առաջին գծում էինք, ապրիլի 1-ին հերթափոխ եղավ և իջանք զորամաս։ Ապրիլի 2-ի առավոտյան տագնապով պոլկը դուրս եկավ։ Տագնապ միշտ լինում էր, սկզբում մտածեցի՝ հերթական տագնապն է, մտքովս չանցավ, որ պատերազմ է սկսվել, սակայն տեսանք, որ Մարտունու ուղղությամբ հրետանի էր օգտագործվում։ Արդեն յուրաքանչյուրս եկանք մեր դիրքերը պաշտպանելու»,- նշեց նա՝ հավելելով, որ միշտ պատրաստ են հետ մղել հակառակորդին, սակայն չի եղել դեպք, որ իրենց դիրքի ուղղությամբ հարձակվեն։

Հարութը հայտնեց, որ ավելի քան 70 օր է՝ առաջին գծում են։ «Կրակոցներ միշտ եղել են, դա սովորական էր, բայց էս կռիվը մեզ շատ փոխեց։ Ավելի ենք հասունացել, այն ժամանակ ծառայությունն այլ կերպ էինք պատկերացնում, մտածում էինք՝ 2 տարի է, գնանք, ծառայենք, իսկ երբ կռիվը եղավ, շատ բան փոխվեց։ Մենք հիմա ավելի վստահ ենք. գիտենք, որ ինչ էլ լինի, հակահարված կտանք։ Էստեղ 8, 15, 23 ամսվա ծառայողներ կան։ Զինվորներ կան, որ 3-4 ամսվա ծառայող են, բայց բարձրացել են պոստեր, թեկուզ երկրորդ սահմանագիծ։ Առաջ չէինք կարող ասել՝ ինչ կանենք, եթե պատերազմ լինի, իսկ հիմա կարող ենք. գիտենք, որ յուրաքանչյուրս կարող է պաշտպանել իր դիրքը և ամեն պահի պատրաստ ենք, որ թշնամին էլի կարող է նորից հարձակվել»,- նշեց նա։

Զինծառայողի խոսքով՝ հրադադարի որոշումը նույնքան անսպասելի էր, որքան հակառակորդի հարձակումը։ «Մենք ամեն վայրկյան սպասում էին, որ կասեն՝ առաջ ենք գնում։ Իրենց կորուստներն ավելի շատ էին, բայց կարծում եմ՝ մեր զոհերի համեմատ պետք է առաջ գնայինք։ Չեմ կարծում, որ այսքանով ամեն բան ավարտվել է»,- ասաց զինծառայողը։ Հարութը նշեց, որ այս ընթացքում իրենց համար շատ ոգևորիչ է եղել թիկունքում հասարակության միասնությունը զգալը. «Մեզ հասնում էին լուրերը, թե հասարակությունը ինչպես է միավորվել և մեզ ավելի վստահ էինք զգում, որ թիկունքն այդքան ամուր է»։

Զորացրվելուց հետո  զինծառայողը պատրաստվում է շարունակել ուսումը։ Հարութը Գորիսից է, սակայն ապրում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանում, ապագա տնտեսագետ է։ Ասում է՝ բարեկամները Ռուսաստանում և իրեն կանչում են իրենց մոտ, սակայն չի ուզում գնալ։ «Այս մեկ ամսվա ընթացքում զգացի հայրենիքի արժեքը, երբ ինքդ ես պահում հայրենիքիդ սահմանները, քո ուժն ավելի ես զգում, հասկանում ես՝ ինչ կարևոր գործ ես անում։ Երևան կտեղափոխվեմ, բայց երկրից չեմ հեռանա»,- եզրափակեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Քաղցկեղի առաջին նշանները թաքնված են աչքերի սպիտակ հատվածումԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին