Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերթական լոբբիստական համաձայնագիր Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան լոբբիստական Greenberg Trauring ընկերությունը մայիսի սկզբին Վաշինգտոնում Բաքվի «իրավապաշտպան խմբի» հետ «ԱՄՆ-ում պետական մարմինների հետ շփումներ» ապահովելու համար ծառայություններ մատուցելու գծով պայմանագիր է ստորագրել:

Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության  զարգացման օժանդակման միություն» անվանունով իշխանամետ խումբը Greenberg Trauring ընկերությանը պետք է ամսական 25 հազար դոլար վճարի երեք ամիսների ընթացքում, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում:

Պայմանագիրը ստորագրվել է հիշյալ խմբի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլխան Սուլեյմանովի եւ Էլան Բրոյթմանի միջեւ, որը նակինում ծառայել է Քլինթոնի վարչախմբում որպես USAID-ի ավագ խորհրդական:

«Երկու ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` ամերիկյան կողմը պետք է ադրբեջանական կողմին «խորհուրդներ եւ հանձնարարականներ տա, կապված դեռեւս չավարտված օրենսդրության հետ, ինչպես նաեւ տեղեկացնի կառավարությանն ու այլ առաջանորդներին ԱՄՆ-ում հասարակական կարծիքին»:

«Թուրան»-ին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Grrenberg Trairing-ից:

Էլխան Սուլեյմանովը, որը, ինչպես հաղորդվում է, շատ մոտ է նախագահ Իլհամ Ալիեւի հետ, Ադրբեջանում լավ հայտնի է միջազգային ռազմավարության մեջ իր դերով, որը նկարագրվել է որպես «խավիարային դիվանագիտություն», այսինքն` առատ նվերներ, ճանապարհորդություններ, եւ միջազգային քաղաքական գործիչների համար այլ առավելություններ:

«Եվրոպական կայունության նախաձեռնության» 2012 թվականի զեկույցի համաձայն` խավիարը, մետաքսե գորգերը, ինչպես նաեւ դրամական միջոցները ԵԽԽՎ-ում Ադրբեջանի բարեկամներին հասցվել են Բաքու նրանց այցի ժամանակ:

2007 թվականին Ադրբեջանից Վաշինգտոն էր ժամանել հատուկ պատվիրակություն քարոզչական գործունեություն կազմակերպելու գծով խորհրդատվությունների համար, «Թուրան»-ին հայտնել է անունը հրապարակել չցանկացած ամերիկացի նախկին լոբբիստը:

Նրա խոսքով` ճանապարհորդությունը կազմակերպվել էր Bob Lawrence & Associates լոբբիստական խմբի կողմից:

Ադրբեջանին արդեն վաղուց են լայնորեն քննադատում երկրում անկախ ձայների դեմ բռնաճնշումների ֆոնին Արեւմուտքում իր լոբբիստական ջանքերի համար:

Չնայած դրան, վերջին տարիներին Ադրբեջանի մասին իրականության եւ երեւակայականի միջեւ հակադրությունը մեղմացնելու նպատակով Բաքուն Վաշինգտոնում մի շարք համաձայնագրեր է ստորագրել լոբբիստական խմբերի հետ, ինչպիսին է, օրինակ, Podesta Group-ը, որը պետք է օգնի խուսափել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել նախատեսող ամերիկյան օրենքի ընդունումից:

Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից:

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը 2016 թվականի մարտի սկզբին հայտնել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի համար առանցքային լոբբիստ համարվող Դեն Բարթոնը հրաժարվել է շարունակել պաշտպանել Ադրբեջանին, քանի որ Բաքուն արդեն մեկ տարի է` չի վճարում խոստացված աշխատավարձը:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին անդամը (Ինդիանա նահանգ) մարտի 1-ին ԱՄՆ-ի ադրբեջանցիների դաշինքին լոբբիստական ծառայություն մատուցող ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանիին հղած նամակում գրել է. «Արդեն մեկ տարի է` Անար Մամեդյարովը չի շփվում ինձ հետ: Իմ այս նամակն ընդունեք որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի (AAA) նախագահի պաշտոնից հրաժարական»:

Այդ խմբի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովն է: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարլ Շրեկը նշել է, որ 2011 թվականից Անար Մամեդովը ԱՄՆ-ի լոբբիստների վրա 12 մլն դոլարից ավելի փող է ծախսել:

2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆինանսական խնդիրների պատճառով Անար Մամեդովը դադարեցրել է ԱՄՆ-ում AAA-ի գործունեությունը` փակելով Վաշինգտոնում դաշինքի գրասենյակը եւ պաշտոնապես ցրելով կոլեկտիվը: Նշվում է, որ Անար Մամեդովը մեծ պարտքեր է կուտակել, ինչի արդյունքում, այլեւս չի կարողանում «կերակրել» ԱՄՆ-ի սենատորներին:

 

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո