Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գավառում բացվեց Արեւմտյան Հայաստանի, Ջավախքի ու Արցախի վանքերի դռները պատկերող ցուցահանդես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Գավառ քաղաքի պատկերասրահում   բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ  ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից  եւ  Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի եւ եկեղեցիների դռների լուսանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը, ընտրվել են հայոց վանքերի ու եկեղեցիների այնպիսի  դռների լկուսանկարներ,  որոնցով  դարեր շարունակ  մարդկ ներսուդուրս են արել, մոմ վառել ու աղոթք արել առ Աստված: 

«Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե  եկեղեցու բակում, երբ   ես հասկացա,  որ  դա  մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ:  Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված նկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը եւ Տեր- Շմավոն քահանան:  Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով եւ  երկամյա դժվարին, սակայն հաճելի  աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում,   նախաձեռնությունը իրականություն դարձրինք»- ասաց Խաչիկ Եղոյանը:

Ըստ Խաչիկ Եղոյանի՝ ցուցահանդեսը  նվիրված էր  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,   ծրագրի մեծ ծավալի եւ ծանրաբեռնվածության արդյունքում այն ցուցադրության չի ներկայացվել  2015 թվականի ընթացքում: Այն առաջին անգամ հասցվել է ցուցադրվել  Հայոց ցեղասպանության   100-ամյա տարելիցի միջոցառումների ամփոփման  ժամանակ: Իսկ 2016թվականը նախաձեռնողների կողմից  հայտարարվել է շրջագայությունների տարի: Հայաստանի Հանրապետության մարզերում  սա երկրորդ ցուցադրությունն  է:

Նախաձեռնողներն   առաջարկներ ունեն տարբեր երկրներից, բայց  իրենց ցանկալի նպատակը լուսանկարները    Ստամբուլում  ցուցադրելն է: «Եկեղեցու դուռը խորհրդավոր նշանակություն ունի: Քրիստոս ինքն իրեն համեմատում  է եկեղեցու դռան հետ, ասելով՝ ով ինձանով ներս  կմտնի, նա  ճարակ կգտնի» - իր խոսքում նշեց Տեր- Շմավոն քահանան: « Արեւմտյան Հայաստանում լուսանկարված եկեղեցիների ու վանքերի դռները   դժվար կլիներ տեսնել  իրականության մեջ»-նշում էին ցուցահանդեսի մասնակիցները:

«Սա,  կարծում եմ,  հայրենաճանաչության ամենամեծ դրսեւորումներից է: Փառք ու պատիվ ձեզ, որ նման աշխատանք եք կատարել: Ես կարծում եմ, որ  մեզանից յուրաքանչյուրը   սիրով  ու հետաքրքրությամբ  է դիտում այս աշխատանքները: Եվ մեզանից յուրաքանչյուրը     մեծ տպավորությամբ է հեռանալու՝  իր հետ տանելով   Էրգրի կարոտը», - իր ելույթում նշեց  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: 

Այցելուներն  էկրանի վրա  դիտում էին  նաեւ «100 դուռ» նախաձեռնության իրականացման ընթացքի մասին պատմող տեսանյութը:Լուսանկարները Գավառի պատկերասրահում կմնան ավելի քան 20 օր, որից հետո դրանք կցուցադրվեն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում:

Խոսրով  Խլղաթյան

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Քաղցկեղի առաջին նշանները թաքնված են աչքերի սպիտակ հատվածումԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ