Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեխաները բավականին վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա. Սամվել Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ դպրոցը եւ ընտանիքը երեխայի համար չեն կարողանում ապահովել ցանցում կրթություն, գիտելիք ստանալու մեթոդներ, եւ երեխաները ստիպված իրար են կրթում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ամենակարեւորը՝ ծնողները հստակ հասկանան, թե ցանցում ինչ վտանգներ են սպառնում երեխաներին:

«Մնացած բոլոր ոլորտներում ծնողները ավելի շատ փորձ ունեն, օրինակ՝ թե բակում ինչ կլինի, դպրոցում եւ այլն, իսկ համացանցում մենք հայտնվել ենք  այնպիսի մի վիճակում, երբ մեր երեխաները շատ փորձառու են եւ իրենց ծնողներից ավելի շատ բան գիտեն: Նրանց թվում է, որ համակարգիչները ասոսացվում են ինչ-որ բարձր տեխնոլոգիաների հետ, եւ երեխաները շփվում են ավելի վեհ գաղափարների հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ երեխաները հիմնականում ժամանակն անցկացնում են սոցցանցերում կամ այն կայքերում, որոնք նախատեսված են ավելի բարձր տարիքի մարդկանց համար»,- ընդգծեց փորձագետը:

 Նա նշեց, որ այժմ երեխաները բավականին վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա:

«Երեխան չունի շփման խնդիր, քանի որ ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ, կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու,  այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի  սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»,-ասաց նա:

Փորձագետը խնդիրներից առանձնացրեց նաեւ երեխաների ձեռքում բջջային հեռախոսների առկայությունը, ինչը նույնպես անվերահսկելի է դարձնում նրանց գործողությունները:  

«Երեխաների ձեռքը չափից դուրս վաղ սմարթֆոն տալը նշանակում է նրան թույլ տալ անվերահսկելիորեն օգտվել  ցանցային բոլոր հնարավորություններից: Դպրոցներում նույնպես վերջերս ներմուծվել է ամեն երեխային մեկ պլանշետ ծրագիրը, այսինքն՝ փաստացիորեն երեխաները պարտադրված են մտնել ցանց: Կարեւոր է, որ երեխան կրթվի ցանցից օգտվելու տեսանկյունից, այսինքն՝ հասկանա վտանգները, իսկ երեխային առանց պատրաստելու միանգամից գցել այդտեղ, կարծում եմ՝ լավագույն որոշումը չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում դեռ չկա այդ մշակույթը, որ մարդ օգտվի սարքերի օգտագործումը սահմանափակող ծրագրերից: Եթե չմտցվեն այդ սահմանափակումները՝ ժամանակի, կայքի, խաղերի տեսակի, դժվար է իմանալ, թե մի քանի օր հետո ձեր երեխան որտեղ կհայտնվի»,-նշեց փորձագետը:

Նա շեշտեց ցանցային հետապնդում երեւույթի անտեսվածությունը, ինչի պատճառով համացանցում երեխաները ավելի են  վտանգվում:

«Երեխաները ինչ-որ տարիքում մեկի դեմ սրվելու հատկություն ունեն, իրական կյանքում դա գոնե վերահսկելի է, տեսանելի՝ ուսուցիչների, ծնողների համար, իսկ ցանցի դեպքում այդ խնդիրը դառնում է շուրջօրյա: Այս դեպքում ծնողի համար ամենակարեւորը անընդմեջ կրթվելն է, ինչպես նաեւ դպրոցի հետ համագործակցությունը»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ