Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեխաների համար ինչ էլ անենք, մեզ էլի քիչ է թվալու.«Հայոց աշխարհ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայտնի բան է՝ երեխաների համար ինչ էլ անենք, մեզ էլի քիչ է թվալու: Ինչպես ծնողների դեպքում: Սա փոխադարձող ճոճանակ է, որովհետև մենք էլ ժամանակին երեխա ենք եղել, իսկ հիմա՝ ծնող:

Այսօր հունիսի 1-ն է, և ամեն պարագայում երեխաների հանդեպ վերաբերմունքի թեման, իր տարակերպ արծարծումներով, անխուսափելի է: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

Հեռավոր թվացող այն ժամանակներում, երբ մենք էինք երեխաներ, այժմ արդեն գոյություն չունեցող պետության զորեղ քարոզչության հիմնական շեշտադրումը «երջանիկ մանկությունն» էր: Ու քարոզչությունը՝ քարոզչություն, բայց համոզելու համար առանձնապես շատ ջանքեր էլ չէին պահանջվում:

Գոնե 1960-ականներից հետո այդ երկրում դժվար էր պատկերացնել, որ կարող են լինել երեխաներ, որոնք կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում, կամ դասագրքեր չեն կարողանում գնել, կամ սոված են քնում: Հարկավ բոլորը յուղ ու մեղրի մեջ չէին լողում, բայց «միջին վիճակագրական երջանկություն» կար:

Ժամանակները վաղուց են փոխվել: Պատկերներն ու ընկալումներն էլ: Հիմա մուրացկանություն անող դեռահասը, այսինքն՝ այդ տեսարանը հազիվ թե զարմանալի թվա: Ինչպեսև աղբարկղ փորփրող դեռահասը: Ինչպես նորմալ հագուկապ չունենալու պատճառով դպրոց չհաճախող երեխան: Ինչպես իրողությունը, որ կան թերսնվող երեխաներ:

Ու ցա՛վն էլ հենց այն է, որ այդ ամենը արդեն օբյեկտիվ իրականության բաղկացուցիչ մասն է, արդեն շատերի համար սովորական պատկեր: Որքան էլ որ զանազան սոցցանցերում նման պատկերների վերաբերյալ վրդովված-խռովահույզ մեկնաբանություններ գրվեն՝ անխուսափելի անեծքային բացականչություններով, դրանից շատ բան չի փոխվում:

Առհասարակ եթե իրականում վրդովմունքն ու վրդովվողները շատ լինեին, ապա թշվառության պատկերները, գոնե երեխաների հետ կապված, պիտի որ նվազեին: Բայց ինչպես դա լինում է հաճախ, շատերն ընդամենը վրդովմունքը կամ զայրույթն արտահայտում են և... անցնում մեկ այլ թեմայի:

Եվ խնդիրն առօրեականանում է: Ու դա ամենավատն է, որ կարող էր լինել...

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության (սա հենց անչափահասների հարցերով զբաղվող ստորաբաժանումն է) պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը երեկ ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում երեխաների մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել:

Պարզվել է նաև, որ մուրացկանությամբ զբաղվող բոլոր երեխաները գրանցված են դպրոցներում և դրանով զբաղվում են դասերից հետո: Հետաքրքիր է, որ այսօրինակ խնդիրներին առավել քան մոտիկից տեղյակ ոստիկանության ներկայացուցիչը այնքան էլ համամիտ չէ այն տարածված համոզմանը, որ մուրացկանությամբ զբաղվելու միակ պատճառը սոցիալական խնդիրներն են. «Այդպես վիրավորում ենք մեր այն ընտանիքներին, ովքեր գտնվում են սոցիալական ծանր վիճակում, բայց նրանց երեխաները չեն զբաղվում մուրացկանությամբ:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ