Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ՔԿ նախագահը և ՉԺՀ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր  ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է դատաիրավական համակարգի բարեփոխումների արտագերատեսչական, անկախ քննչական մարմ ին ստեղծելու ուղղությամբ մեր երկրում իրականացված քայլերը, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքը, լիազորությունների և գործառույթների շրջանակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեսպանը փաստել է, որ հայ-չինական միջպետական հարաբերությունները զարգանում են համակողմանի՝ վերընթաց զարգացում արձանագերլով բոլոր ոլորտներում՝ այդ թվում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական, և այս համատեքստում էապես կարևորվում է նաև իրավապահ մարմինների միջև համագործակցությունը։

Դեսպան Էրլունն արձանագրել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի նպատակներից էր ակտիվացնել և խորացնել հայ-չինական համագործակցությունը իրավապահ բնագավառում՝ համարելով, որ այն զգալիորեն կնպաստի երկկողմ քաղաքական կապերի ամրապնդմանը:

ՀՀ և ՉԺՀ իրավապահ մարմինների փոխգործակցությունն ունի իրավական կարգավորման բոլոր հիմքերն ու հնարավորությունները. ստորագրվել են ինչպես միջգերատեսչական, այնպես էլ՝ միջպետական պայմանագրեր՝ իրավական փոխօգնության վերաբերյալ, սերտ համագործակցություն է իրականացվում նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակներում։ Բացի այդ, 2012 թ. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան է ժամանել ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը, և Երևանում ստորագրվել է համագործակցության կոնկրետ ծրագիր։

Արձանագրելով փոխգործակցության ձևավորված ավանդույթները և օրենսդրական կարգավորումները՝ կողմերը կարևորել են քննչական մարմինների միջև համագործակցության խորացումը, քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության շրջանակներում տեղեկության օպերատիվ փոխանակումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։  ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ՀՀ ՔԿ նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առանձնին քննչական գործողությունների համար նախատեսված աշխատասենյակներին, գրադարանին։

Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին