Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էրեբունի» ԲԿ–ի բժիշկները փրկել են գլխուղեղի կաթվածով հղիի կյանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առաջին անգամ կատարվել է հղի կնոջ գլխուղեղի բաց վիրահատություն` տրեպանացիա: Դրան հաջորդել է կեսարյան հատումը: 19-ամյա կինը արու զավակ է ունեցել:  Երկու վիրահատություններն էլ, չնայած մեծ ռիսկին, ավարտվել են հաջողությամբ:

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է «Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը, 19-ամյա  հղիի մոտ բժիշկներն ախտորոշել են մալֆորմացիա: Սա գլխուղեղի անոթների անեւրիզմա է, ինչն էլ 25 շաբաթական հղիության ընթացքում առաջացրել էր հեմոռագիկ ինսուլտ: Նրան հիվանդանոց էին տեղափոխել կոմային վիճակում:

Բժիշկները հենց այդ ժամանակ էլ կատարել են Հայաստանում դեռեւս աննախադեպ վիրահատություն` ռիսկի գնալով` թեեւ հաջողության շանսերը մեծ չէին, հակառակ դեպքում թե մոր, թե երեխայի կյանքը փրկել հնարավոր չէր լինի: 

Բացվել է գլխուղեղը, հեռացվել հեմատոման: Նախապես հրավիրված նյարդավիրաբույժների կոնսիլիումին մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը: Իսկ արդեն վիրահատությունն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ  նյարդավիրաբուժական բաժանմունքի կլինիկական ղեկավար Մամիկոն Եղունյանը եւ «Էրեբունի» ԲԿ  նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Վահրամ Համբարձումյանը:

Հղիի կյանքը փրկելուց հետո անհրաժեշտ էր պահպանել ու հսկել հղիությունը:  Մեկ ամիս հոսպիտալացումից ու լուրջ հսկողությունից հետո հղին դուրս է գրվել` 28 շաբաթական ժամանակահատվածում: Պետք էր պտուղը հասցնել կենսունակ ժամանակահատվածի եւ կատարել հաջորդ վիրահատությունը: Այս անգամ արդեն` կեսարյան հատում:

Կար կրկնակի անեսթեզիայից առաջացող բարդությունների ռիսկ` հաշվի առնելով վիրահատությունների միջեւ ընկած կարճ ժամանակահատվածն ու  հիվանդի խնդիրները: Սակայն այս թիմի աշխատանքը եւս հաջողությամբ է ավարտվել: Հղիության 34–րդ շաբաթում նրան նորից հոսպիտալացրել են եւ կեսարյան հատում կատարել: Այն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը եւ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար  Էդիտա Ղարիբյանը։ Եվ մայրը եւ երեխան լավ են:

Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար2 ամսական երեխա է մահացելԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը Շուկան ողողված է անորակ և ցածրորակ ձվերովԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալՄայրը և երեք երեխաները թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներTesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԿապիկի ծաղիկն արդեն Ռուսաստանում է. ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում նոր վիրուսը«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Մահացել է «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմի ռեժիսոր Պյոտր ՄոստովոյըԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք ՉալաբյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Քննարկվել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում Թրամփն արձագանքել է տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանը Գիտնականները պարզել են գենետիկայի ազդեցությունը երկարակեցության վրա «Յուվենտուսը» և «Ալ-Հիլալը» հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով Իրանի նախագահի գրասենյակը հրապարակել է երկրում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը Քոչարյանը կարող է կանգնեցնել վտանգավոր սցենարը Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համար Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ն կհարվածի Իրանին 48 ժամվա ընթացքում․ Վուչիչ Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին Կիևը մնացել է առանց ջրամատակարարման՝ էներգահամակարգի խափանման պատճառով Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկա օրերին Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Նոր Գեղիում 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Իրաքի խորհրդարանը կրկին հետաձգել է նախագահի ընտրությունները Իրազեկում․ փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում Արմա՛ն, ես կզբաղեցնեմ քո տեղը. Սեն-Դենին մարտահրավեր նետեց Ծառուկյանին Երբ ջազը հանդիպում է դասականին. «Ջազային Շչելկունչիկ»ԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել Հայաստան Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր Ավետիսյան