Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա այն տոնն է, որով ամրագրվեց մեր պետականության պատմությունը. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր կարեւորագույն պետական տոներից մեկի` Հանրապետության տոնի առթիվ:

Սա այն տոնն է, որով ամրագրվեց մեր պետականության պատմությունը, պատմություն, որի մասին թեեւ խոսում ենք շուրջ 100 տարվա հեռավորությունից, սակայն այն իր հերոսականությամբ տակավին թարմ է, արդիական ու տպավորիչ:

Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց հայրենիքի փրկության համար հնչած ճակատագրական կանչով, որը բխում էր բոլորի հոգուց եւ որը միավորեց բոլորին` ի զեն հանուն երկրի, ընդդեմ երկրին սպառնացողների, ընդդեմ մեր ժողովրդի ապագան կասկածի տակ դնողների: Այդ կանչը, որի համախմբող ուժի շնորհիվ ծնվեցին մեր պատմության փառավոր` Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակները, որի շնորհիվ ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, հասել է մինչեւ մեր օրերը եւ լսելի է մեր ժողովրդի բոլոր հատվածներին` Հայաստանում, Արցախում, Սփյ ուռքում: Այդ կանչն ականջներում՝ հանուն հայրենիքի վերջերս կրկին հերոսացան մեր զինվորն ու սպան, այդ կանչին ականջալուր՝ վերստին նրանց միացան կամավորն ու ազատամարտիկը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-ամյակին ընդառաջ` Հայաստանի առաջին հանրապետությունն իր կարճատեւ գոյությամբ հանդերձ ավելի է կարեւորվում պատմական նշանակության եւ պետականության փորձի առումով: Այն երեւույթ էր, որը դեռեւս արժեւորման կարիք ունի, այն իրադարձություն էր, որը բեկումնային էր, այն փորձառություն էր, որը պետություն ստեղծելու եւ կառավարելու յուրահատուկ դասընթաց էր: Առաջին հանրապետության ստեղծումից շուրջ մեկ դար անց մենք զգում ենք այն ոգին, որ Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից գ ալիս հասնում է մեզ` մեր ընտանիք ու աշխատավայր, բանակ ու սահման եւ մղում միասնական ջանքերով ու գործնական քայլերով ավելի վստահ գրելու մեր պետականության ու ժողովրդի այսօրվա եւ վաղվա պատմությունը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ հավատ առ այն, որ վաղը մենք եւ մեր սերունդներն ապրելու ենք ավելի լավ Հայաստանում` արձանագրելով ավելի մեծ հաջողություններ»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է