Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիեւը «հաջողված» է բնութագրել ԼՂ հարցով Վիենայի հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկարատեւ լռությունից հետո, մեկնաբանելով մայիսի 16-ին Վիենայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, հայտարարել է, որ Վիենայի բանակցությունների արդյունքները «հաջողված են»:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիեւը հայտարարել է Հանրապետության օրվա առթիվ հրավիրված պաշտոնական ընդունելության ժամանակ:

«Վիենայի հանդիպումը հաջող էր: Մենք ակնկալում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում` էական, այսինքն` բովանադակալից բանակցություններ», -ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության` ասել է Ալիեւը:

Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության հիմնական հարցը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:

«Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա», -նշել է նա եւ հավելել, որ հետագայում եւս «ամրապնդելու են երկրի ռազմական հզորությունը»:

Ներքին լսարանին ուղղված խոսքում Ալիեւը դարձյալ ասել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի հանդիսանում»:

Ինչպես երեւում է` Ալիեւը վերջապես հասկացել է, որ իր երկրի տարածքային ամբողջականությունը բանակցություններում դիտարկվում է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի:

Ալիեւը հանդես է եկել եւս մեկ զավեշտալի հայտարարությամբ, թե «հայերը, ինչպես ապրել են Լեռնային Ղարաբաղում, թող այդպես էլ ապրեն», կարծես, արցախցիները երբեւէ մեկից, այդ թվում` իրենից ԼՂՀ-ում ապրելու թույլտվություն են խնդրել:

Ալիեւը չի մոռացել խոսել նաեւ սեփական բանակի «հզորության» մասին` մոռանալով, որ ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիային ԼՂՀ-ի զինված ուժերի արժանի հակահարվածի արդյունքում հենց իր այդ «հզոր բանակը» հրադադար խնդրեց:

Վիենայի բանակցություններից հետո ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվել էր, որ «Նախագահները վերահաստատել են հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո` հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»:

Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ