Անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալման
ԼԱՅՖԳիշերը մենք վերալիցքավորում ենք մեր բջջային հեռախոսները, իսկ կյանքի ժամանակակից ռիթմը մեզ ավելի քիչ ժամանակ է թողնում քնի համար: Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մշտական անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալման: Քնած ժամանակ մարդու օրգանիզմում լեպտին է արտադրվում, որն ընդունված է անվանել հագեցվածության հորմոն: Իսկ անքնության դեպքում արտադրվում է գրելին սպիտակուցը կամ սովի հորմոնը, որը ստիպում է սովորականից շատ ուտել:
Գրելինի բարձր մակարդակի պարագայում օրգանիզմը ածխաջրածիններով հարուստ սննդի կարիք է զգում, այնուհետև խախտվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, և սկսվում է ճարպակալման գործընթացը: Իսկ լիարժեք քնից հետո առավոտյան կարելի է ուտել ցանկացած բան:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



