Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով անցնող վկա է սպանվել.«Հայկական ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ հերթական անգամ հետաձգվեց Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը։

Գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին հայտնեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Հրաչյա Ֆալանջյանը սպանվել է ավազակային հարձակման ժամանակ։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, խոսքն այս գործով վկայի մասին է, քանի որ անունը, ազգանունն ու հայրանունը համընկնում են։ Դատավորը հաստատեց, որ վկաներից Ֆալանջյանը մահացել է: Վերջինս, ոչ ավելի, ոչ պակաս, օրեր առաջ մայրաքաղաքում իր իսկ    կատարած ավազակային հարձակման ժամանակ է սպանվել։ Մասնավորապես այս գործով վկա, նախկին ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը նույն անձն է, որը մայիսի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Դոդոխյան վաղոցի 24-րդ տան վրա մեկ այլ անձի հետ ավազակային հարձակում էին կատարել, ատրճանակի ու դանակի սպառնալիքներով հարձակվել էին այդ պահին տանը գտնվող 5 անձանց վրա և վարձել գումար հափշտակել։ Սակայն տան բնակիչները դիմադրություն էին ցույց տվել և վնասազերծել տուն մուտք գործած անձանց, որոնցից մեկը Ֆալանջյանը, ոստիկանության աշխատակից էր։ Նա մայիսի 3-ին ազատվել էր աշխատանքից և գտնվում էր կադրերի ռեզերվում։

Այս դեպքով ավազակային հարձակում կատարած մյուս անձը, ինչպես նաև ընտանիքի անդամներից 3-ը դեպքից հետո ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր տեղեկություններով, Հրաչյա Ֆալանջյանը տեսագրություններ է դիտել, որոնցով հնարավոր չի եղել նույնացնել պատկերված անձանց (այսինքն Գաստիկին, Ծգըլին և Տլեին), բայց ինքը հայտնել է, որ ճանաչում է նրանց։ Ուստի, նա սույն սպանության գործով ներգրավվել է որպես վկա։ Նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքն ըստ ամենայնի կհրապարակվի այն դեպքում, երբ դատարանը ստանա նրա մահվան վկայականը։ Ինչ վերաբերում է արդեն մի քանի դատական նիստերի չներկայացած վկաներին, ապա մեղադրող դատախազները պնդեցին իրենց նախկին միջնորդությունը վկաներին բերման ենթարկելու վերաբերյալ, սակայն պաշտպանական կողմը պաշտպան Լուսինե Սահակյանը, առարկեց միջնորդության դեմ նշելով, որ անընդունելի է այս վալում նրանց բերման ենթարկել։ «Ինձ համար շատ ցավալի կլինի, որ վկաները, անկախ նրանից, թե ինչ վկայություն են տալիս, գտնվում են Դարաբաղում, որ բերման ենթարկելու որոշում կայացվի».– ասաց նա։ Լուսինե Սահակյանը կարծիք հայտնեց, որ կարելի է ծանուցել այլ վկաների և միայն վկաների հարցաքննության ավարտին բերման որոշում կայացնել այն վկաների նկատմամբ, ովքեր ծանուցվում են. բայց չեններկայանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ