Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ-ն ռուսական կողմից դեռ չի ստացել մայիսի 15-ին Երևանում խորհրդարանական կառույցների համատեղ նիստից հետո ձևավորված հայտարարության տեքստը.«Հայկական ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ազգային ժողովը մինչև այժմ չի ստացել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խոհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատասխանը, թե արդյոք ընդունո՞ւմ են մայիսի 15-ին Երևանում խորհրդարանական կառույցների համատեղ նիստից հետո ձևավորված հայտարարության տեքստը։

Հիշեցնենք, որ այդ օրը հանձնաժողովները պետք Է համատեղ հայտարարություն ընդունեին, բայց ռուսական կողմը չհամարձակվեց գնալ այդ քայլին, քանի որ տեքստում առկա են եղել Ղարաբաղում ապրիլի սկզբին պատերազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի վերաբերյալ ձևակերպումներ։ Ռուսական կողմը ժամանակ Էր խնդրել, որ տեքստը համաձայնեցնեն նաև իրենց քաղաքական ղեկավարության հետ և հետ ուղարկեն իրենց համար ընդունելի տարբերակը։ Տեքստը Մոսկվա Է ուղարկվել ապրիլի 18-ին. բայց ռուսական կողմից դեռ պատասխան չկա։ Այս խնդրի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից։

-   Պարոն Նահապետյան, ի՞նչ եղավ այդ հայտարարությունը, համատեղ նիստից 15 ամիս Է անցել։

-  Հայտարարությունը դեռ չի ընդունվել, այն համաձայնեցման փուլում է, այս պահին տեքստի կապակցությամբ քննարկումներ են տեղի ունենում Ռուսաստանի դաշնային ժողովի ներսում՝ միջազգային հարցերի և պաշտպանության ու անվտանգության կոմիտեներում։ Ռուս մեր գործընկերների հետ համատեղ միջոցառումից հետո ապրիլի 18-ին նամակով, դիվանագիտական փոստով փաստաթուղթն ուղարկվել Է ՌԴ խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի անունով։ Եվ այս ընթացքում մենք 2 անգամ հեռախոսակապ ենք հաստատել հետաքրքրվելով, թե ինչ ընթացք է ունեցել փաստաթղթի քննարկումը։ Հանձնաժողովի նախագահի խորհրդականը պատասխանել Է, որ այն քննարկվում Է միջազգային հարցերով կոմիտեում ու պատասխանը ստանալաց հետո միայն կարձագանքեն։

- Վերջին անգամ ե՞րբ եք փորձել կապ հաստատել ռուսական կողմի հետ և տեղեկանալ, թե ինչ ընթացքում են այղ քննարկումները։

-  Վերջին անգամ այսօր (երեկ) ենք կապ հաստատել և փորձել ենք ճշտել այդ փաստաթղթի հետագա ընթացքը։ Հուսանք, որ մեր ռուս գործընկերները պատշաճ կարգով կպատասխանեն մեր ուղարկած նամակին և նամակին կից հայտարարության տեքստի վերաբերյալ կունենան իրենց դիրքորոշումը։

-  Փորձե՞լ եք ճշտել, թե խնդիրը որն Է որ չեն կարողանում այս 15 ամսվա ընթացքում այդ տեքստը համաձայնեցնել։

-  Խորհրդականի մակարդակով ասվում Է, թե ներքին ընթացակարգերն այնպիսին են, որ դեռ ժամանակ ունեն, և մեկ հանձնաժողովը չի կարող միջամտել մեկ այլ հանձնաժողովի ներքին գործունեությանը։ Մենք հետամուտ ենք լինելու և ակնկալում ենք, որ մեր համատեղ իրականացրած աշխատանքի արդյունքում պետք Է ընդունվի համատեղ հայտարարության տեքստ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական պատվիրակության ղեկավար կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց ժամանակ է պետք, քանի որ պայմանավորվել ենք հայտարարությունն ուղարկել Մոսկվա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում