Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանուշ Հակոբյանը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է երկրի հզորացման մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ դատն այսօր միայն Հայոց ցեղասպանությունը չէ. այն ունի երեք ուղղություն՝ Ցեղասպանություն, Արցախի հիմնախնդիր եւ Հայաստանի հզորացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հետ հանդիպմանը  նշեց ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի առջեւ ծառացել են այս 3 գերակա խնդիրները:

«Այսօր այս ցավի մթնոլորտը նորից համախմբել է մեր ժողովրդին: Ցավ է, որովհետեւ ապրիլի 1-4-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մենք կորցրինք երիտասարդներ, հերոս տղաներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, բայց նաեւ հպարտություն է, որ մեր հայկական բանակը կարողացավ շատ արագ դիմակայել ադրբեջանական ագրեսիային, կանգնեցնել նրանց առաջխաղացումը: Այսօր եթե Հայաստանը չհզորանա, հատկապես տնտեսապես չդառնա հզոր երկիր, մեր մյուս երկու խնդիրների լուծումը ավելի դժվար կլինի: Ինչքան հզոր է Հայաստանը, այդքան պաշտպանված է Ղարաբաղը, այդքան մեզ հետ հաշվի են նստում, հզորների խոսքը լսելի է դառնում»,- ասաց նախարարը:

Բացի վերոնշյալ 3 խնդիրներից նախարարը առանձնացրեց եւս մեկը, որն, ըստ նրա, մյուս խնդիրների հետ հավասարապես կարեւոր է:

«Եւս մեկ խնդիր, որը այժմ ծառացել է  Հայաստանի առջեւ,  սփյուռքի ուծացման խնդիրն է. ինչ անել, որ սփյուռքը ավելի կայուն մնա»,- նշեց Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում  տեսապատկերների միջոցով ցուցադրվեց սփյուռքահայության կատարած աշխատանքը ապրիլյան պատերազմի օրերին:  Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ օրերին նախարարությունը  4500 նամակ է ուղարկել աշխարհասփյուռ հայկական բոլոր կառույցներին բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ այդպես  ադրբեջանական ագրեսիան  կանգնեցնելու խնդրանքով, նաեւ ինչի շնորհիվ  շուրջ 84 երկրներում սփյուռքի հայերը իրականացրին բողոքի ակցիաներ, իրենց դատապարտող խոսքով հանդես եկան նաեւ մի շարք ոչ միայն հայ հայտնի դեմքեր, այլեւ օտարերկրացի:

Նախարարը  նաեւ հատկանշական համարեց  մայիսի 18-ին Չիլիի խորհրդարանի կողմից  ընդունված փաստաթուղթը, որը դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Անդրադառնալով սփյուռքից Արցախին հատկացվող ֆինանսական օգնությանը՝ նախարարը նշեց, որ այդ բոլոր ծրագրերը իրականացվել են բացառապես սփյուռքի նախաձեռնությամբ:

«Մենք այս ընթացքում ոչ մեկից որեւէ օգնություն ստանալու  առաջարկությամբ հանդես չենք եկել, սակայն անմիջապես այս օրերին նկատվեց տարբեր կառույցների ակտիվությունը: Մենք չէինք էլ մտածում ինչ-որ լրացուցիչ հիմնադրամներ ստեղծելու  մասին, սակայն այսօր արդեն կա 22 հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու, տարբեր կառույցների կողմից ստեղծված հիմնադրամներ»:

Իր ելույթի ավարտին Հրանուշ Հակոբյանը հորդորեց ներկաներին դարձնել վերոնշյալ այդ չորս խնդիրները հիմնադրամի կարեւորագույն խնդիրներից, համագործակցել այդ բոլոր հիմնադրամների հետ: Իսկ մասնավորապես Արցախի ճանաչման առնչությամբ նա առաջարկեց  աշխատել տարբեր երկրների քաղաքական կառույցների հետ:

 «Ձեր երկրներում դուք պետք է աշխատեք պատգամավորների, կառավարության անդամների հետ, բացատրեք, որ չկա հետդարձի ճանապարհ, Արցախը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի մաս, այն միշտ եղել է անկախ:  Սա պետք է հասցնել ձեր երկրների տեղական մարիններից մինչեւ վերին իշխանություններին:  Այնտեղ, որտեղ ուժ ունենք եւ կարող ենք ազդել, եկենք ազդենք եւ Արցախի  ճանաչման հարցը դարձնենք մեր պետական աշխատանքի խնդիրը»,- եզրափակեց նախարարը: 

 

Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ