Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում կծածանվի հայկական դրոշը, կհնչի հայկական երաժշտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին աշխարհի ամենատարբեր ծայրերից երեսուն մասնակից գտնվում է Թուրքիայի Բոդրում քաղաքում: Բանն այն է, որ մայիսի 24-29-ը Էգեյան ծովի ափին գտնվող հին Հալիկառնասը կհյուրընկալի Բոդրումի 17-րդ միջազգային պարի փառատոնը: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն պարողների, դերասանների, լրագրողների եւ կամավորների շնորհիվ: Հայաստանը կներկայացնի Նարեկ Գրիգորյանը, ով արդեն մեկ ամիս է՝ գտնվում է այնտեղ՝ տարածելով հայկական մշակույթը: Նրա շնորհիվ Թուրքիայում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել:

Փառատոնի պաշտոնական գործընկերը «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն է: ՀԿ-ի կարծիքով՝ կարեւորն այն է, որ այսօր եւ առաջիկա երեք օրերին երեք հազար օտարերկրացի ականատես կլինի, թե ինչպես է բազմաթիվ այլ դրոշների կողքին ծածանվում նաեւ հայկական դրոշը եւ հնչում հայկական երաժշտությունն ու պարը:

2012-ից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փառատոնների ցուցակում: 6 շաբաթվա ընթացքում թուրք մասնագետները կհամագործակցեն եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ՝ միջոցառումը կազմակերպելու համար, որոնց կազմում է նաեւ Նարեկ Գրիգորյանը: Երիտասարդների ուսուցումը եւ կացությունը կապահովվի «Էրասմուս պլյուս« ծրագրի շրջանակում: Կամավորները պետք է տարածեն իրենց երկրի մշակույթը, «էրասմուս պլյուսի» եւ Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը եւ ներկայացնեն այն հնարավորությունները, որոնք տրամադրում են այս ծրագրերը տեղի մշակութային կենտրոններին, դպրոցներին եւ լրատվամիջոցներին: Շատ կամավորների, ովքեր նաեւ ակտիվ պարողներ են, կտրվի ելույթով ներկայանալու հնարավորություն: Փորձերի եւ ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորել բազմաթիվ ազգային պարեր եւ նոր պարային ոճեր: Նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին եւ սովորույթներին: Միջազգային խմբերը եւ օտարերկրացիների հետ հաղորդակցումը ստեղծում է կատարյալ միջավայր «էրասմուս պլյուս» ծրագրի գլխավոր նպատակի իրականացման համար, այն է` բարելավել համագործակցությունը երիտասարդների եւ երկրների միջեւ:

«Ծրագրի շնորհիվ նրանք կզարգացնեն իրենց մասնագիտական եւ միջազգային հաղորդակցական հմտությունները: Ծրագրի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ հիմնականում զբաղվելու են կամավորները, որոնց նպատակն է ստեղծել ավելի ներդաշնակ եւ խաղաղ աշխարհ: Երիտասարդների նպատակն է նաեւ աշխարհին ցույց տալ պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը: Նշենք, որ ծրագրի ամբողջ ֆինանսավորումը կատարվել է կազմակերպիչների կողմից, իսկ մասնակիցն էլ ընտրվել է մրցույթային կարգով»,- հայտնում են «Ապագան մեր ձեռքերում» է ՀԿ-ից:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Դուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»