Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավաբաններն ու լրագրողները համախմբվել են Ադրբեջանի հանցագործությունները միջազգային ատյաններում ներկայացնելու գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան մի խումբ փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ և լրագրողներ ստեղծել են նախաձեռնություն, որի նպատակն է կազմակերպել ադրբեջանական զինված խմբավորումների կատարած հանցագործությունների հետևանքով տուժած զոհերի իրավահաջորդների և տուժողների պաշտպանությունը միջազգային ատյաններում:

Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ճանապարհը բաց է, պարզապես, պետք է համախմբվել և համատեղ գործել:

«Այս գործընթացը քաղաքականից բացի պետք է ունենա նաև իրավական ճանապարհ:  Մենք տեսնում ենք, որ իրականում կա բաց: Քաղաքացիական հասարակութունն այն չափով չի ներգրավված, որը մենք կցանկանայինք: Տվյալ բացը լրացնելու համար որոշեցինք ստեղծել այս նախաձեռնությունը, որին շատ արագ միացան լրագրողներ, իրավաբաններ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:  

«Մեդիա և իրավունք » ՀԿ նախագահ Լիլիթ Լալայանը նշեց, որ լրագրողներն իրականացնելու են  փաստահավաք գործունեությունը,  իսկ իրավաբաններն էլ կգնան դատական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

«Փաստահավաք գործունեությունն իրականացվում է: Կապի մեջ ենք բոլոր այն լրագրողների հետ, ովքեր այդ օրերին աշխատել են առաջնագծում: Եղած փաստերը տարբեր են` ականատեսների վկայություններ, տեսանյութեր, լուսանկարներ և այլն: Աշխատում ենք նաև այն միջազգային լրատվամիջոցների հետ, որոնք նույնպես այդ օրերին եղել են Արցախում: Խնդրել ենք մեզ տրամադրել ոչ միայն հրապարակված, այլև չօգտագործված «հում» նյութերը»,-ասաց Լիլիթ Լալայանը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, միջազգային տարբեր ատյաններ դիմելու հնարավորությունները շատ են: Խնդիր է դրված չսահմանափակվել միայն մեկ ատյանով: Խոսելով եղած գործիքներից, Նիկոլայ Բաղադասարյանը նախ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հնարավորությունները: Նրա  փոխանցմամբ` այստեղ դիմողը լինում է զոհը, այն անձը, ով տուժել է տվյալ իրավիճակից: Եվրոպական դատարանում պատասխանողը պետությունն է: Կա նաև Միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորություն: Նրա տեղեկացմամբ, քանի որ Հայաստանը չի վավերացրել համապատասխան փաստաթղթեր ը, հետևաբար, այս դեպքում Միջազգային քրեական դատարան կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ն, ինչպես նաև տվյալ դատարանի կազմում գտնվող դատախազը:

«Քրեական միջազգային դատարանը բոլորովին այլ տրամաբանությամբ է գործում, պատասխանատվության է ենթարկում ոչ թե պետությանը, այլ քաղաքացիներին:  Շատ է խոսվում այն մասին, որ Արցախը  չճանաչված պետություն է, արդյոք Քրեական միջազգային դատարան դիմելու հարցում խնդիր չի՞ լինի: Կարող եմ ասել, որ կա նախադեպ` Սուդանի դեպքը, այն ևս ՄԱԿ-ի անդամ չէր, բայց դատարանում գործին ընթացք  էր տրվել»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ կա ճանապարհ, և պետք է համատեղ ջանքերով առաջ գնալ: Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի ճանաչված իրավաբաններ ից մեկն իր պատրաստակամությունն է հայտնել անշահախնդիր աջակցել և հետամուտ լինել հարցին:

Նախաձեռնությունն Արցախում աշխատած լրագրողներին կոչ է անում համագործակցել:

Դավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկները