Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազատ գետից ջրառը կվնասի նաև երևանցուն

ԲԼՈԳ

Աշոտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խոսքը Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ կառուցելու մասին է: Անունը հնչեղ է, բայց իրականում ծրագիրը այդքան էլ լավը չէ: Մի քանի պատճառ նշեմ, թե ինչի չի կարելի այն իրագործել:

1. Ծրագրով նախատեսված է Գառնի գյուղի մոտից վերցնել 980 լ/վ ջուր, ինչը ջրամբարից մոտ 10 կիլոմետր դեպի վերև է ընկնում: Եթե գետից վերցվի այդ 980լ/վ ջուրը, ապա ջրամբարից վերև` 10կմ հունը կչորանա, նեխումներ կառաջանան, բնապահպանական համապատասխան թողքը չի ապահովվի, գետում առկա` կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ կոչնչանան: Մի խոսքով էկոլոգիական աղետ:

2. Ջրամբարը, որտեղ թափվում է ազատ գետը և որից սնուցվում է Արարատյան դաշտավայրի գրեթե 50% համայնքների ոռոգման համակարգերը ՛իզորու՛ չի լինի ապահովել այդ ոռոգվող հողատարածքների ամբողջ ոռոգման սեզոնի պահանջվելիք ջրի քանակը, ըստ այդմ էլ կրկին կշատանան անմշակ հողատարածքները: Պարադոքսալ մոտեցում է` չորացնել ոմանց հողատարածքները, որպեսզի ոռոգվի մյուսներինը:

3. 1970-ականներին Գառնի գյուղին պատկանող աղբյուրենրի ջուրը ուղղվեց դեպի Երևան: Նախքան դա Գառնիի բնակիչները իրենց հողատարածքների ոռոգում էին այդ խմելու ջրով, սակայն ծրագրի իրագործողները` կոմունիստ ղեկավարները, Երևանը ՛1 միլիոնանոց քաղաք՛ դարձնելու համար(1միլիոն բնակչություն էր անհրաժեշտ, որպեսզի Մոսկվան մետրոպոլիտեն կառուցելու համար ՛դաբռո՛ տար) ունեին ջրի խնդիր, այդ իսկ պատճառով տանելով այդ խմելու ջուրը, Ազատ գետից 1000 լ/վ այն ժամանակ ջուր տվեցին, որպեսզի Գանեցին ոռոգի իր հողատարածքները: Գառնեցիները հասկանալով, որ այդ խմելու ջուրը ուղղվում է դեպի բնակչությանը և որ ամենակարևորն է միևնույնն է ոռոգման խնդիրը Ազատ գետի միջոցով էլ կլուծվի, չմբոստացավ, ՛մալադեց՛: Հետագայում, արդեն իսկ մեր օրերում, ոռոգման սեզոնի պիկի ժամանակ այդ 1000լ/վ դարձել է 200-300լ/վ, ինչևէ փաստացի այսօր Գառնիի բնակիչների մեծ մասը իրենց հողատարածքները ոռոգում են հենց Ազատ գետի ջրով և ի՞նչ եք կարծում, Քաղցրաշենի ծրագրով նախատեսված 980 լ/վ ջուրը տանելուց հետո, երբ գառնեցին կկանգնի ոռոգման ջրի բացակայության խնդրի առաջ, ի՞նչ ջրով պետք է ոռոգի իր հողատարածքները: Այո այո, այդ նույն խմելու ջրով, որը գնում է Երևան: Գյուղացին ամեն ինչի ընդունակ է` սեփական քրտինքով, տարիների ընթացքում չարչարանքների արդյունքում ձեռք բերված այգիները չորացումից փրկելու համար, անգամ կկոտրեն այն խողովակները, որոնցով ջուր է գնում Երևան: Ստացվում է ՛ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն է դուրս գալու՛ Քաղցրաշենի ծրագրով, դրանից կտուժի նաև երևանցին:

Հ.Գ. Ընդհանրապես կապ էլ չունի, թե ում շահերից է բխում Քաղցրաշենի այդ ՛պռոեկտը՛, եթե մի նշույլ անգամ հայրենասիրություն է մնացել մարդկանց մեջ, ապա պետք է դադարեցնեն Ազատ գետից ջրառի համար իրականացվելիք աշխատանքները, հակառակ դեպքում նորից գառնեցիները կըմբոստանան, նորից դժգոհությունների ալիք կբարձրանա և այսպես շարունակ, մինչև գործը կհասնի ՛դիվանբաշուն՛:

Հ.Գ.1. Գառնեցին առանց գյուղատնտեսության, ոնցոր մարդն առանց օդի: 
Հ.Գ.2. Նկարում ջրամբարն է, որտեղ թափվում է Ազատ գետը, որի վասին վերը խոսվել է: Բա սա բնության հրաշք չէ՞, բա սա ոչնչացնելը մարդկային է՞:

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին