Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ու Արցախի 112 թանգարան իրենց դռներն անվճար սկզբունքով կբացեն այցելուների առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Թանգարանների գիշերը և Թանգարանների միջազգային օրը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից 112 թանգարաններ կներկայանան բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներով:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  Մշակույթի նախարարության  մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը:

«Թանգարանները  բավական ակտիվ են: Եթե 2005 թվականին մեր երկիրն այս միջազգային մշակութային միջոցառմանը միացել է ընդամենը 9 թանգարանով, ապա  այսօր արդեն խոսում ենք 112 թանգարանի մասին»,-ասաց Գոհար Սաիյանը:

Մայիսի 18-ը` թանգարանների միջազգային օրը, նշվում է 1977 թվականից  ԻԿՕՄ-ի` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Թանգարանների միջազգային օրվա նպատակն է բարձրացնել  թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ինչպես նաև հանրահռչակել թանգարանային մշակութային արժեքներ: 2005 թվականից սկսած թանգարանների միջազգային օրվա շրջանակում անցկացվում է Թանգարանների գիշեր միջոցառումը: Այդ օրերին անցկացվող միջոցառումներն ամեն տարի համախմբում են 30 հազարից ավելի թանգարանների՝ աշխարհի շատ երկրներից: Գոհար Սաիյանը նշեց , որ ամեն տարի, որպես կանոն, ընտրվում է յուրօրինակ խորագիր, և թանգարաններին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել  իրենց գործունեության բազմազանությունը: Այս տարվա խորագիրն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:

«Այդ օրերին թանգարաններն անվճար ընդունում են այցելուներին: Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, թանգարաններն անվճար սկզբունքով այցելուներին ընդունում են ժամը 10:00-18.00-ն, իսկ մայիսի 21-ին` Թանգարանների գիշերը՝ 18.00-24.00-ն»,-ասաց Գոհար Սաիյանը:

ԻԿՕՄ-ի Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի խոսքով, «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ընտրությունը պատահական չի արվել:

«Տարիների ընթացքում թանգարանների զարգացման վեկտորը փոխվել է, եթե 30 տարի առաջ խնդիր էր հավաքածուների հասանելի լինելը  և թանգարանները՝ որպես կրթական միջավայր դարձնելը, ապա հիմա նկատվում է, որ վեկտորը փոխվում է դեպի սոցիալական պատասխանատվություն: Թանգարանն իր համայնքում կարող է սեփական միջոցներով, օրինակ, տեղի սոցիալապես անապահով երեխաների ընտանիքներին բերել թանգարան, փոխել նրանց միջավայրը, փոքրիկ տոն ստեղծել նրանց համար և այլն: Այդպիսի օրինակները շատ են»,-ասաց Մարինե Հարոյանը:

Գոհար Սաիյանը նկատեց, որ տարիների ընթացքում թանգարանների միջոցառումներում բովանդակային փոփոխություններ են կատարվել: Այսօր շատ թանգարաններ այցելուներին ներկայանում են նորամուծություններով:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործում է 23 թանգարան:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով