Օրվա բաղադրատոմս. Ելակով տորթ
ՖՈՏՈLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
250 գրամ ալյուր
4 ճաշի գդալ շաքարավազ՝ 2-ը խմորի, 2-ը միջուկի
Բուսայուղ
3 թեյի գդալ յոգուրտ
750 գրամ ելակ
25 գրամ ժելատին
1/2 կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ շաքարի փոշի
Պատրաստման եղանակ՝
Ալյուրը միախառնել շաքարավազի հետ։
Ավելացնել յոգուրտը։
Ավելացնել բուսայուղը։

Խմորից գունդ ստանալ ու 30 րոպե դնել սառնարան։

Հանել սառնարանից, գրտնակել, թխել ջեռոցում։

500 գրամ ելակը շաքարավազի հետ հարել․
Ժելատինը տաք ջրով բացել։
Ավելացնել կիտրոնի հյութը։
Միախառնել հարած ելակի հետ։


Խմորի վրա լցնել ելակի միջուկը։
Գեղեցիկ շարել ելակները։
Վերջում ցանել շաքարի փոշին։

1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



