Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի մարդասիրական օգնությունը հասավ Արցախ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը մեծաքանակ (շուրջ 13 տոննա) դեղորայք եւ անհրաժեշտ բժշկական պարագաներ է նվիրաբերել Արցախին: Մարդասիրական օգնության ձեւաչափը համաձայնեցվել էր օրեր առաջ Ստեփանակերտում տեղ գտած հանդիպումների ընթացքում, որին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապրիլի սկզբներին Ֆրանսիայում անցկացված արտահերթ հանգանակության արդյունքում Ֆրանսահայ համայնքի կողմից առ այսօր նվիրաբերվել է 240 հազար եվրո, որից 45 միլիոն դրամն ուղղվեց այս հումանիտար ծրագրի հրատապ իրականացմանը: Արցախահայության առողջապահական կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով ծրագրին միացավ նաեւ Բրազիլիայի տեղական մարմինն իր հավաքագրած 40 000 դոլարից 10 000-ը ուղղելով ծրագրին: «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում օրեր առաջ էլ ֆրանսահայության միջոցներով ձեռք էր բերվել եւ Արցախ հասցվել շտապօգնության երկու մեքենա՝ 11.6 միլոն դրամ ընդհանուր արժողությամբ: 

«Մեր հաջորդ քայլը Արցախի վերակառուցումն ու վերաշինությունն է լինելու»,- իր խոսքում նշել էր Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը՝ անդրադառնելով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղ գտած ռազմական գործողությունների հետեւանքով վնասված ենթակառուցվածքներին: 

Հիմնադրամի գոյության ընթացքում ֆրանսահայ համայքը բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել Հայաստանի եւ Արցախի տնտեսության ամենատարբեր ոլորտներում՝ իր շահագրգիռ մասնակցությունը բերելով մասնավորապես առողջապահության, կրթության, ջրամատակարարման ոլորտներում: Մեր հայրենակիցների շնորհիվ է, որ այսօր Գորիսում գործում է սրտաբանական հիվանդանոց, Ստեփանակերտում կառուցվում՝ ուռուցքաբանական կենտրոն: Շուշիի Եզնիկ Մոզյան նորակառույց արհեստագործական ուսումնարանում էլ արդեն մեկ տարի է, ինչ ուսանում են վաղվա շինարար-արհեստավորները: Վերջին երկու տարիների ընթացքում էլ Ֆրանսիայի տեղական մարմինը համայնքային կենտրոններ է կառուցում Արցախի Ակնաղբյուր, Կարմիր շուկա, Մուշկապատ, Թաղավարդ, Սարգսաշեն, Կոճողուտ, Գետավան, Պատարա եւ Կյուրաթաղ համայնքներում: 

Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում