Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե հարուստները շարունակեն նույն ձևով պահել իրենց, եթե շարունակեն ամեն ինչ համարել իրենցը, ապա ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա. զինվորական.«Ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ղարաբաղում անընդհատ կարելի է լսել նույն խոսակցությունը գրեթե նույն ձևակերպումներով. «Այսպես այլևս չի կարող շարունակվել, իրավիճակը թող հանդարտվի, տեսնենք, թե ինչ է փոխվելու»։ Ղարաբաղի շարքային բնակիչները համոզված են, որ ապրիլյան պատերազմից առաջ եղած իրավիճակը պետք է արմատապես փոխվի, որովհետև այն կյանքով, որով իրենք ապրել են մինչև ապրիլ՝ այլևս չեն ուզում ապրել։

Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ երկիրը փրկելու, պատերազմի գնալու, կյանքը վտանգի տակ դնելու խնդիր կա, իշխանությունները միանգամից հիշում են իրենց, միանգամից սկսում են խոսել միասնության մասին, ասում են, որ սա մեր բոլորի ընդհանուր հայրենիքն է, որ երկիրը բոլորինս է և բոլորս պետք է մեկ մարդու նման պաշտպանենք երկիրը, բայց երբ գալիս է խաղաղության շրջանը, երբ արդեն թշնամու վտանգը հեռանում է, պարզվում է, որ երկիրը ընդամենը մի քանի մարդու սեփականությունն է, երկրի ընդերքը մի քանիսինն է, և այնտեղից արդյունահանվող ոսկին ու պղինձը միայն նրանցն է, Ղարաբաղի տարածքով հոսող գետերը մի քանիսինն են, որ դրանց վրա հիդրոէլեկտրակայններ կառուցեն և հոսանք արտադրեն, հողերը էլի նույն մարդկանցն են, որ ցորեն ցանեն ու իրենց վրա վաճառեն, պարզվում է, որ եթե դու մի քիչ հող ունես ու ուզում ես մշակել, չես կարող անել, քանի որ ոռոգման ջուրը ևս մի քանիսի արտերի համար է, իսկ թե գյուղացու հողը կչորանա կամ ընտանիքը սոված կմնա՝ որևէ մեկին չի հետաքրքրում։

Չորսօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հոգեբանական    հեղափոխություն    է
տեղի ունեցել։ Մենք վերադառնում էինք սահմանում 19 օր հերթապահած զինվորականի հետ, ով հրետանավոր է, և ապրիլի սկզբներին որպես պահեստազորային զորակոչվել է ԼՂՀՊԲ։ Մեր զրուցակիցն ասում է, որ եթե հարուստները շարունակեն նույն ձևով պահել իրենց, եթե շարունակեն ամեն ինչ համարել իրենցը, ապա ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա, և տեղի է ունենալու պայթյուն։ «Բոլորս հոգնել ենք այս վիճակից, հոգնել ենք որովհետև էլ տեղ չկա դիմանալու, չի կարող, որ ես իմ կյանքը դնեմ, իմ առողջությունը դնեմ, ու տեսնեմ, որ դիմացը ոչ մի բան չեմ ստանում, որ ես մարդահաշիվ չեմ, ես մենակ պետք եմ, որ իրանց ունեցվածքը պաշտպանեմ։ Մի բան էլ ես, չէ՛, պետք է ունենամ, որ մի բանի վրա էլ իմ սիրտը ցավա։ Թե չէ մարդիկ թողելու են գնան, էլ սենց դիմանալ չի լինի», - բացատրում է մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում