Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոկտեմբերի 27-ի վկայի սպանության գործով դատապարտված Մանախը վաղակետ ազատ կարձակվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը պայմանական վաղակետ ազատ արձակման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար անազատության դատապարտված Արթուր Այվազյանին (Մանախ):

Եվ եթե անկախ հանձնաժողովը հաստատի, ու դատարանը բավարարի միջնորդությունը, ապա Մանախը պայմանական վաղակետ ազատ կարձակվի: Չնայած որ նրան ընդամենը 6 ամիս է մնացել պատիժը կրելու:

Սա, ըստ էության, շատ անսպասելի որոշում է, քանի որ այս դատապարտյալը 10 տարուց ավելի պայքարում է, դիմում է պայմանական վաղակետ ազատ արձակման, ռեժիմի փոփոխության համար, սակայն անդադար ու չհիմնավորված մերժումներ էր ստանում: Բացի այդ՝ պայմանական վաղակետ հանձնաժողովի որոշումը բացառիկ է նրանով, որ տարածվել է այնպիսի հոդվածով դատապարտվածի վրա, ինչպիսին է 104-րդ հոդվածը:

Հիշեցնենք, որ ամեն բան սկսել էր նրանից, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը հերթական անգամ մերժել էր Մանախի դիմումը, որով նա բողոքարկել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը: Դատապարտյալը իր պաշտպան Հայկ Ալումյանի հետ բողոքարակել էր առաջին ատյանի որոշումը՝ խնդրելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է իրականացրել, եւ բացի դրանից, պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել:

Վերաքննիչ դատարանն էլ գտել էր, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը միայն Այվազյանի՝ պատիժը կրելու ընթացքում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար կրկին դատապարտված լինելու հանգամանքը դեռեւս բավարար պատճառ չի կարող հանդիսանալ դատապարտյալի ռեժիմի փոփոխության համար:

Դատախազությունը չէր բողոքարկել, եւ հուլիսի 23-ին դատարանի որոշումը մտել էր ուժի մեջ, եւ ենթադրվում էր, որ հաջորդ իսկ օրը դատապարտյալի ռեժիմը պետք է փոխվեր, սակայն դատարանի որոշումը չէր կիրառվել թերեւս այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը արձակուրդում էր, իսկ Արդարադատության նախարար չունենք դեռեւս: Սակայն հանձնաժողովի ուրբաթ օրվա որոշումից հետո առաջիկա օրերին անկախ հանձնաժողովի անդամները պետք է հանդիպեն դատապարտյալի հետ, տան իրենց եզրակացությունը եւ որոշումն ուղարկեն դատարան:

Ուշագրավ է, սակայն, որ եթե դատարանը չբավարարի Մանախի պայմանական վաղակետ ազատ արձակման որոշումը, ապա նա հաջորդիվ 6 ամիս այլեւս չի կարող դիմել ազատ արձակման համար, իսկ 6 ամիս հետո լրանում է նրա պատժի ժամկետը:

Այսինքն՝ այս կերպ իշխանությունները կամ պատկան մարմինները փորձում են ցույց տալ, որ թյուր են կարծիքները, թե մեր երկրում պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտը չի գործում: Հակառակը, գործում է եւ մի բան էլ տարածվում է անգամ սպանության հոդվածներով դատապարտվածների վրա: Սակայն որոշումը հասցնելով դատարան՝ կարող են մերժել եւ եւս 6 ամիս թույլ չտալ դատապարտյալին՝ օգտվելու պայմանական վաղակետ ազատ արձակման իր իրավունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026