Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դվին» հյուրանոցային համալիրը դժվար թե տեսանելի ապագայում վերակառուցվի՝ հաշվի առնելով օֆշորաին ընկերությունների տխուր փորձը.«168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին և լրացում, փոփոխություն կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2019 թվականը։

Հանուն արդարության նշենք, որ ծրագիրը շքեղ է շարադրված (հատկապես «Դվինի» խարխուլ պատերի ֆոնին)։ Ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.6 մլն դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ։ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը, ըստ ծրագրի, պետք է իրականացվի «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան։ Փոխվելու է նաև անվանումը «Դավիթ Բեկ» հյուրանոց։ Սա էլ դեռ ամենը չէ։ Ըստ ծրագրի, հյուրանոցային համալիրն ունենալու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանսների համար նախատեսված կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիտնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ, և այլն։

Hetq.am–ն արդեն գրել Է, որ «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի   սեփականատեր   «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը գրանցվել Է Կիպրոսում 2008թ.։ Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն այս ընկերության բաժնեմասը 2010 թվականից հավասարապե կիսում են օֆշորային երկու այլ ընկերություններ Բելիզում գրանցված BERFARQ INVESTMENTS LIMITED-ը և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված JADIS SERVICES INC.–ը։ Ընդ որում, պարբերականը բացահայտել Է, որ նշված ընկերություններից ո՛չ մեկը կենսագրություն չունեն որևէ ոլորտում։ Օֆշորային այս ընկերությունների մասին տեղեկություններ գրեթե չկան։Ու այս ամենից հետո, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի տխուր փորձը, կարող ենք դառը կանխատեսում անել «Դվին» հյուրանոցային համալիրը դժվար թե տեսանելի ապագայում վերակառուցվի։

Օֆշորների մասին խոսելիս հիշենք, որ անցած տարվա սեպտեմբերի վերջին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որը նույնպես օֆշորային էր և գրանցված էր Կիպրոսում։ Հետագայում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը բացատրեց, որ տեխնիկապես ավելի նպատակահարմար էր գործարքն իրականացնել օֆշորային ընկերության միջոցով։ Կարելի է ասել սա միակ դեպքն էր, երբ օֆշորային առեղծվածը շատ արագ բացվեց, և մարդկանց մոտ հարցեր չմնացին ով է ընկերության իրական տերը։

Իսկ «Դվինի» դեպքում դժվար է ասել ե՞րբ կիմացվի, կամ կիմացվի՞ արդյոք երբևէ։ Դատելով մեր կառավարության գործաոճից կարելի է եզրակացնել, որ նրանք ճանաչում են օֆշորային ընկերությունների իրական տերերին։ Ու հայտնի հումորային մանրապատման նման մնում է միայն հարցնել գոնե հա՞յ են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը