Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը չունի հարցի պատասխանը՝ ի՞նչ Է հաջորդելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը.«168 ժամ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը կրճատումներով.

«Այսօր կառավարությունը քննարկելու Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին՝ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագծին եզրակացություն տալու հարցը։ Դատելով օրինագծի վերաբերյալ նախապես տարածված պաշտոնական հաղորդագրությունից, կառավարությունը ոչ մերժելու Է, ոչ դրական եզրակացություն Է տալու այդ օրինագծին՝ ըստ ամենայնի որևէ ձևակհրպմամբ այն ուղարկելով խորհրդարան։ Հնարավոր է, իհարկե, որ, ի վերջո, բացասական եզրակացություն տրվի։ Սակայն, անկախ դրանից, այս հարցն այսօր ամենաշատն Է քննարկվում բոլոր հարթություններում, և դրա շուրջ տեսակետները բաժանվել են երկու մեծ խմբի, շատերը գտնում են, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ավելի նպաստավոր պահ չի եղել, ոմանք համարում են, որ դա, այնուամենայնիվ, հղի Է վտանգներով, քանի որ կհանգեցնի լայնածավալ պատերազմի։ Երկու տեսակետներում էլ, իհարկե, ճշմարտություն կա։ Սակայն երկու տեսակետներում Էլ գերակայում Է ավելի շատ Էմոցիոնալ բաղադրիչը, քան սառը, պրագմատիկ հաշվարկը։ Իսկ նման հաշվարկ, իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարի կանխատեսում՝ դրական և բացասական հետևանքների, հնարավորությունների ու ռիսկերի գնահատմամբ, պետք Է իրականացներ պետությունը՝ համապատասխան ինստիտուտներով, որոնք, սակայն, Հայաստանում բացակայում են։ 

Իսկ դա նշանակում Է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վտանգը միայն պատերազմը չէ։ Ղարաբաղի անկախության ճանաչման հիմքում պետք է դրված լինի տարիների դիվանագիտական աշխատանք, որը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումից հետո կապահովեր գոնե մի քանի այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչում։ Ակնհայտ է, որ նման աշխատանք, իրական, հայտարարություններից ու հռչակագրերից հեռուն գնացող աշխատանք չի արվել։ Իսկ դա նշանակում Է, որ Հայաստանը չունի հարցի պատասխանը՝ ի՞նչ Է հաջորդելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բոլոր պետական համակարգերից իրավիճակին համարժեք գործեցին միայն Զինված ուժերը, մյուս համակարգերի, առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության ոչ համարժեքության պայմաններում։ Նույնը տեղի Է ունենալու Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման դեպքում, բանակը կատարելու Է իր առջև դրված խնդիրները պատերազմի դաշտում, լավագույն դեպքում՝ դիվանագիտության անգործության, իսկ որ ավելի հավանական Է՝ վնասակար գործունեության պայմաններում։ Մեր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարվել Է այնպես, որ ոչ միայն անհնար Է դարձրել հայկական դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի անկախության ճանաչումն այլ երկրների կողմից, այլև անգամ անճանաչելի է դարձրել Հայաստանի Հանրապետությունը»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է