Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թալիշում դիրքը պահած 19-ամյա Արթուր Աղասյան. «Յաշման» մեզնից փախավ՝ չկարողանալով տանել դիերն ու զենքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Panarmenian.net-ը գրում է.
 
Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ մարտական դիրքերից մեկում ապրիլի սկզբից մինչև այսօր ամուր կանգնած մեր զինվորներից մեկին շատերը հաստատ նկատել են: Հերոսների պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահի հետ լուսանկարում հենց նրա առջև փոքրամարմին զինվորին տեսնելով մտածե՞լ եք՝ ինչպես է վաստակել իր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

1997-ին Մարտունիում ծնված կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին PanARMENIAN.Net-ը հանդիպել է... տեղի մասին և քաջերի նախապատմությունն իր ձևակերպմամբ՝ «մինչև այսօր նույն դիրքում եմ՝ որտեղ ամսի 1-ին էինք կանգնած, որը ամսի 2-ին պաշտպանեցինք ու քանի ողջ ենք, պաշտպանելու ենք»:

Կրտսեր սերժանտ Աղասյանն ապրիլի 2-ի գիշերն իր՝ արդեն մարտական ընկերների հետ հյուսիսում հատկապես կարևոր դիրքերից մեկն է պաշտպանել հրետակոծությամբ ուղեկցված ադրբեջանական հատուկ ջոկատայիններով խմբի դիվերսիայի ժամանակ: Կազմակերպված խոսքն ու խնամքով ընտրած մանրամասները հաստատում էին մինչև նրան հասնելն իր մասին հրամանատարներից լսածը՝ գիշերային գործողության ժամանակ կայացրած ճիշտ և արդյունավետ, կյանքեր փրկած որոշումների մասին:

«Ինչպես սկսվեց պատերազմը» հարցից հուզվում է. «Խառը օր էր... Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ դիպուկահարի կրակոցից ընկերս զոհվեց... Վլադիմիր Մելքումյանը... ու գիշերը վրեժն ինքն իր ոտքով եկավ... Ժամը 3-ն էր, տեղս տեղ չէր տալիս, անհանգիստ էի: 45 րոպե չանցած հրետակոծությունը սկսվեց…», - պատմում է Աղասյանը՝ աչքերը կիսախուփ անելով, դիրքին, սարերին նայելով, հետո վերև՝ հակառակորդը անօդաչու էր բարձրացրել ու սկսել շրջանաձև հրետակոծել:

Խրամատում կանգնելն անհնար է դառնում. մտնում են կացարան, այնտեղ դիրքավորվում:

Հրետակոծությունը շարունակվում է 1 ժամ: Հետո լռություն. «Մոտ տասը րոպե ոչ մի ձայն չի լսվում: Մտածում ենք դուրս գանք, տեսնենք՝ ինչ է կատարվում, երեխեքից մեկն ասում է «սպասեք, ձայն եմ լսում, խոսակցություն եմ լսում»: Դուրս եմ գալիս, ձայներն ավելի հստակ լսում ու մի քանի վայրկյանից տեսնում՝ դիվերսիոն խումբն արդեն մտել է, դեպի մեզ՝ կացարանի ուղղությամբ է գալիս: Այդ պահին 5-6 մարդ եմ տեսնում: Հետո իրենց գործողություններից, թողած զենք-զինամթերքի քանակից պարզ էր՝ ընդհանուր թվով 30-ից ավելի էին:

Դիվերսանտներից մեկը վազելով եկավ, որ կացարանը նռնակ գցի, այդ պահին պատուհանից ես եմ նռնակ գցում իր ուղղությամբ ու ոչնչացնում: Փորձում ենք զանգել, զգուշացնել, որ դիվերսիա է, «տապիկի» լարը կտրում են: Մնում ենք մեր խելքին: Այդ պահին դրանցից մեկը մտնում է «բոդրուշի» փոսի մեջ: Իմ «ամենադուխով» զինվորներից Բադալյան Հարությունը կրակում է ոտքերին, վիրավորվում, ընկնում է: Նռնակ եմ տալիս, նետում է դրա ուղղությամբ, ոչնչացնում: Աղմուկ-աղաղակ, գոռոց է ընկնում դրանց մեջ: Ես էլ կացարանի վերևում ոտնաձայներ եմ լսում: Հասկանում եմ, որ «փեջի տրուբով» ուզում են նռնակ գցեն ներս: Ես ավելի շուտ եմ նռնակ նետում, իրենց խմբի հրամանատարը վիրավորվում է: Ու տեսնում ենք, որ խուճապի մատնվեցին:

Մեր փամփուշտներն էլ վերջացան, մնաց երկու նռնակ, դրանք էլ նետեցինք... դուրս եկանք կացարանից, տեսնենք արդեն գնում են, հետևի խրամատում են: Իրենց դիերից զենքերը վերցրինք ու սկսեցինք քշել: Վիրավորներից մեկին նկատեցի, լեյտենանտ էր, պառկած դիրքում, ձեռքերն իրար միացրած, մոտեցա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, հասկացա՝ նռնակ էր ձեռքին, ես ավելի շուտ իր կողմը նռնակ նետեցի: Հաջորդ րոպեին արդեն կարմիր «ռոպ» արձակեցին, պարզ էր, որ իրենց ձախողման ազդանշանն էր: Ադրբեջանական խրամատից տանկ դուրս եկավ ու մեր խրամատը թիրախավորեց: Հինգ «սնարյադ»: Հետո կրակի ուղղությունը փոխեցին դեպի գյուղը»:

Գիշերվա պատմությունը վերջացնելով՝ կրտսեր սերժանտ Աղասյանը խորն ու հանգիստ շունչ է քաշում... երևի, ինչպես այն ժամանակ... Հաջորդ՝ կարևոր հարցին սպասելիս, ուշադիր նայում է՝ համոզվելու, որ հենց այդ հարցն է լինելու:

«Այո, ժամկետայիններ չէին, մեր պես 18-20 տարեկան չէին: Հատուկ պատրաստված դիվերսիոն խումբ էր: Դրանց «յաշմա» են ասում: 1915-ին կային չէ հատուկ դաժան խմբեր: Նույնն է, բան չի փոխել: «Յաշմայի» մասին էլ դաժան բաներ են հայտնի, դրանց ով լինելու, պատրաստվելու մասին: Էս օրվա համար էին պատրաստվում, մեզ համար...», ու «մեզ համար»-ն ասելիս ժպտում է, հաղթողի ժպիտով, ուժեղի ժպիտով:

Հետո հաստատ ու վստահ ավելացնում է. «Թուրքը նույն քոչվորն է, հետևից խփող, թույլին խփող, քնած մարդուն, ծեր մարդուն, երեխային սպանող, խոշտանգողն է: Ինչ դեղամիջոց ասես լցնում են արյան մեջ, գալիս, հասնում էստեղ, դեղի ազդեցությունն անցնում է, թողնում, փախչում են: Սա են դրանք:

Միայն թույլի առաջ են ուժեղ, մեր առաջ ոչինչ են: Լավ, զենքով մի քիչ ուժեղ են, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հետ քաշվենք, միշտ ենք պայքարելու մեր հողի համար, մեր հայրերի ու արդեն մեր ընկերներն են զոհվել այս հողի համար: Մեր զոհերի, վիրավորների մասին իմանալով չպիտի ընկճվենք, ուժեղ պիտի լինենք, որովհետև իրենք մեզնից ուժեղ լինել են սպասում, չհանձնվել են սպասում»:

19-ամյա զինվորը վաստակած իրավունքով վերլուծում է՝ պատերազմական օրերը փոխեցին մեզ: «Մտածում եք՝ վատ բա՞ն արեցին: Հիմա մենք պահի լրջությունն ենք հասկանում: Մեր էստեղ կանգնած լինելու կարևորությունն ենք հասկանում: Կես բառից իրար ենք հասկանում: Հիմա պատրաստ ենք ամեն ինչի, ամեն իրավիճակի: Ալիևը հաշվարկել էր, թե պատերազմ տեսած մեր հերերն արդեն անցել են, մեզ էլ իրենց ջահելության հետ էր համեմատել»,- ասում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետը և խնդրում անպայման ընդգծել՝ թշնամին իրենցից փախչել է՝ չկարողանալով տանել սեփական դիերը, թողնելով իր գործողությունների ապացույցները:

Վերջում խնդրում ենք մի դրվագ էլ մանրամասնել՝ փամփուշտների վերջանալու մասով: «Բացի էն, որ մեզ մոտ եղել է սահմանված չափով, նաև պահեստային՝ «ցինկի» մեջ էլ է եղել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ենք կրակել, ինչ իրավիճակ էր: Էդ պահին պիտի «ցինկ» բացես, բայց չես հասցնում կողմնորոշվես, չես էլ մտածում դրա մասին: Կամ ուրիշ դիրքերում պատահել է, որ փամփուշտն ուշացել է, որովհետև բերողները հրետակոծության տակ են ընկել: Մի դեպք էլ գիտեմ, որ փամփուշտ հասցնողների վրա դիվերսիա է եղել ու դիվերսանտները մեր համազգեստով էին»,- բացատրում է կրտսեր սերժանտ Աղասյանը:

Այդ դիրքը պահած զինվորներից վիրավոր Հարություն Բադալյանը ևս պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ամբողջ անձնակազմը՝ Արիության մեդալով:

Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի