Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանում է զոհի կերպարով, ներքին լսարանին հայատյացություն է սերմանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Քառօրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանական լրատվական դաշտը կիրառել է մի քանի մարտավարություն: Եթե առաջին օրը բացահայտ լռություն պահպանեցին, հետո սկսեցին խոսել իրենց հաղթանակի ու առաջխաղացման մասին, ապա վերջին օրերին զոհի կերպար են ձևավորել:

Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին խոսեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ապրիլի 2-ին ադրբեջանական մամուլը փաստացի լռում էր, նույնիսկ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ պատերազմի մասին տեղեկացել է Լավրովի զանգից:  Այս ամենը ցույց է տալիս, որ այդ օրերի իրենց պլանավորած տեղեկատվական օպերացիան չգնաց այնպես, ինչպես նախատեսում էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Երկրորդ փուլում ադրբեջանական լրատվամիջոցները «հաղթանակ ու առաջխաղացում» էին փորձում ներկայացնել, ինչն առավել ակնառու էր քառօրյա պատերազմի ու դրան հաջորդող մի քանի օրերին: «Իրենց բնակչությունը համոզված էր, որ Ֆիզուլին ու Ջաբրայիլը իրենք վերցրել են, տարածքներ են գրավել հյուսիսում: Հիմա իրենք իրավիճակը փոխում են, քանի որ ճակատում ծանր հրետանու կիրառմամբ փոխհրաձգությունները բերում են նրան, որ թիկունքում խուճապային իրավիճակ է: Ստիպված են տակտիկան փոխել ու գիծը տանում են այն ուղղությամբ, թե հայերը ագրեսոր են: Իհարկե, բավականին մ եղմ են դա անում, քանի որ չեն կարող ողջ պատկերը ներկայացնել, քանի որ տարիներ շարունակ ասել են` հայկական բանակը միայն փախչել գիտի, ռուսների շնորհիվ է, որ կարողանում են առաջ գնալ»,-նշեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` այս ամենին զուգահեռ նաև թաքցնում են տեղեկատվություն իրենց կորուստների մասին` ներքին լսարանում խուճապն ավելի չամրապնդելու համար: «Նրանք բարձր մակարդակով հայտարարեցին, որ կորուսների մասին տեղեկատվությունը գաղտնիք է, և հիմա փաստացի կորուստների մասին չեն էլ խոսում: Տպավորությունն այնպիսին է, թե կորուստներ չունեն: Մի լրատվամիջոց է այս մասին խոսել` Բեռլինում գործող «Մեյդան թիվին», որի դեմ քրեական հետապնդում է սկսվել»,-ասաց բանախոսը` հավելելով, որ նրանց մոտ տոտալ ստալինյան ռեժիմ է:

Սամվել Մարտիրոսյանը նաև նկատեց, որ Ադրբեջանը ներքին շուկայում բացահայտ հակահայկական քարոզչություն է առաջ տանում` փորձելով վառ պահել հայերի հանդեպ ատելությունը: «Իրենց պետական համալսարանի կողմից տեսանյութ են պատրաստել, որում մի խումբ ուսանողներ հակահայական թեզեր են արտասանում, ոչ միայն Հայաստանի դեմ, այլ հայերի` որպես էթնոսի: Նրանք անում են բաներ, որոնք ողջ քաղաքակիրթ աշխարհում քրեորեն դատապարտելի են»,-եզրափակեց փորձագետը:

 

Կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների