Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմի մասնակից կինը քնում է բաց երկնքի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արցախյան պատերազմի մասնակից 59-ամյա տիկին Արևիկը ծննդյան տարեդարձն այսօր նշում է բացօթյա ու միայնակ: Նա արդեն մեկ շաբաթ ապրում է մարզպետարանի դիմացի այգում՝ բաց երկնքի տակ:

«Դրսում եմ գիշերում՝ անձրևի ու կարկուտի տակ»,-Panorama.am-ին պատմեց նա:

Նրա խոսքով, ինքը տարիներ շարունակ 20 հազար դրամ ամսական վարձով ապրել է Արմավիր քաղաքի տներից մեկում: Մի քանի օր առաջ տանտերը խնդրել է ազատել տարածքը՝ պատճառաբանելով, որ հարսն ու տղան արտերկրից վերադառնում են: Կինն ամուսնացած չէ, երեխաներ չունի: 

Մինչ վարձով տուն տեղափոխվելը կինն ապրել է նույն մարզի Երասխահուն գյուղում՝ ծնողների ու եղբոր ընտանիքի հետ: Ծնողների մահից հետո եղբայրը վաճառել է բնակարանն ու ընտանիքի հետ մեկնել արտասահման: Տիկին Արևիկի պատմելով, քույրերն էլ «կռված» քրոջ մասին լսել չեն ուզում, կինն էլ փորձում է ունեցած եղունգով գլուխը քորել:

«Արդեն 17 տարի ապրում եմ Արմավիր քաղաքում: Գրանցում ունեմ: Ես խնդրում եմ հանրակացարանում մի անկյուն, որ ապրեմ: Ուրիշ ոչ մի բան: Հոգնել եմ վարձով ապրելուց: Անիի ավերակ  էր տունը, ես կարգի բերեցի, հետո հանեցին»,-ասաց կինը:

Տիկին Արևիկը Արմավիրի քաղաքապետարանի կոմունալ բաժնում է աշխատում: Աշխատավարձը 55 հազար դրամ է: Մինչ այս այդ փողից 20 հազարը վարձն է վճարել, մյուս մասով հոգացել ապրուստի միջոցը, կարողացել է պարտքեր չկուտակել: Աշխատանքը չկորցնելու համար վաղ առավոտ՝ ժամը 4-ին գնում է աշխատանքի, 6-ին վերադառնում՝ դրսում լցրած ունեցվածքին տեր կանգնելու համար:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հանրակացարանում որևէ ազատ տեղ չկա: Դրա փոխարեն  քաղաքապետարանն այս պահին իր աշխատակից հանդիսացող կնոջն առաջարկում է վարձով բնակարան՝ վճարելով երեք ամսվա վարձը:

«Կինը չի համաձայնվում, բայց այսօր ազատ հանրակացարան չկա: Մինչև հիմա վարձով ապրել է, թող հիմա էլ ապրի, ի՞նչ է եղել»,-ասաց մարզպետը:

Տիկին Արևիկն ասում է, որ մարզպետի խոսքերին՝ հանրակացարաններում ազատ տեղ չլինելու վերաբերյալ, չի հավատում: Իսկ առաջարկած տարբերակի մասին մտածում է, երեք ամիս հետո վարձը վճարելու հնարավորություն չի ունենա. «Ես չգիտեմ ինչքան վարձով տուն են գտել: Ես հոգնել եմ վարձով տներից, ցավդ տանեմ, ինձ վարձով տուն պետք չի, հոգնել եմ: Ես երեք ամիս հետո գումարը ո՞նց տամ: Առողջական խնդիրներ ունեմ, դեղեր եմ առնում, ինձ չորս պատ է պետք»:





Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն