Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարկ Քիրքը կոչ է անում չընդունել Ադրբեջանի աղաղակող երկերեսանիությունը. սենատորի հոդվածը The Hill-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ժամանակն է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից բախվի ԼՂՀ դեմ իրականացրած իր ռազմական ագրեսիայի հետևանքներին: Այս մասին The Hill-ում հոդված է գրել ԱՄՆ Իլինոյիս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քիրքը:

Նա ներկայացրել է, թե ինչպես երկարատև սպառազինվելուց հետո ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց ԼՂՀ-ի նկատմամբ, որը պատճառ դարձավ 1994 թվականի կնքած հրադադարի ամենամասշտաբային խախտման: «Հրադադարի ռեժիմը ստուգող մեխանիզմների բացակայության պարագայում Ադրբեջանն ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում` իր գործողությունների համար չբախվելով որևէ հետևանքի: Սա պետք է փոխվի»,- նշել է Քիրքը:

Նա իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին, ովքեր առաջարկում են կիրառության մեջ դնել հրադադարի ռեժիմի խախտումները մշտադիտարկման ենթարկող մեխանիզմներ, որոնք կպարզեն, թե որ կողմից են գալիս կրակոցները, ինչպես նաև շփման գծից հեռացնել դիպուկահարներին: ԱՄՆ օրենսդիր գործիչը փաստել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ, ինչպես նաև ԱՄՆ պետդեպն ու Մինսկի խմբի համանախագահներն աջակցել են այս նախագծին: Հայաստանն ու ԼՂՀ-ն ևս համաձայնել են կիրառել այս առաջարկները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է դրանք մերժել:

«ԱՄՆ ղեկավարությունը պետք է դադարեցնի արյունահեղությունը, որտեղ Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ այնուհետև Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Մենք այլևս չպետք է ընդունենք Բաքվի աղաղակող երկերեսանիությունը: Կոչ եմ անում ԱՄՆ վարչակարգին Ռոյս-Էնգելի առաջարկները բարձրացնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շրջանում»,- ասել է Քիրքը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրության քննադատությանն է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների հարցով:

«Ադրբեջանը պետք է ցույց տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որ իսկապես ցանկանում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ: Բաքուն պետք է ամբողջությամբ ընդունի Ռոյս-Էնգել առաջարկները:

Ալիևի ընտրությունն ակնհայտ է. նա կամ պետք է լծվի հայերի հետ դիվանագիտական բանակցություններին` խաղաղ պայմանների ներքո, կամ պետք է շարունակի ռազմական և անօգուտ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդը, ապա պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած գործողություն միայն ավելի կհաստատի ԼՂՀ փաստարկը, որ այն պետք է գնա Կոսովոյի ճանապարհով: Որպես Կոսովոյի պատերազմի վետերան, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանը գիտակցում է` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է հոդվածը Քիրքը:

Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով