Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպայում փողերը երկնքից չեն թափվում, եթե ուզում ես նորմալ ապրել, պետք է աշխատես. Հայկ Կասպարով

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Գրեթե երեք տարի առաջ երգիչ Հայկ Կասպարովը ամուսնացավ ու մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնեց Գերմանիա, որից հետո էլ նա կարծես թե ստեղծագործական դադար հայտարարեց, ավելին՝ շատերի կարծիքով Հայկն այլեւս հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ:

Life.panorama.am-ը երկարատեւ ընդմիջումից հետո խոսել է երգչի հետ. պարզվում է՝ ընդամենը հաշված օրեր հետո Հայկ Կասպարովը նոր տեսահոլովակով կվերադառնա հայկական շոու բիզնես.

«Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայում, այս պահին ապրում ենք Ուոլֆսբուրգ քաղաքում, արդեն ամբողջովին հարմարվել եմ այստեղի կյանքին, ապրելակերպին, մարդկանց տեսակին»,- պատմեց Հայկն ու շարունակեց.

«Այո, այս ընթացքում հանդիսատեսն ինձ հետ կապված ոչ մի նորություն չի իմացել, ինձ էլ են հասել այն լուրերը, թե ես հեռացել եմ երգարվեստից, բայց պետք է ասեմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ այս ընթացքում ես գրել եմ նոր երգեր, մասնակցել եմ տարբեր համերգների, իսկ օրեր հետո՝ ապրիլի 29-ին, «Դար 21» TV-ի եթերով կներկայացվի իմ նոր տեսահոլովակը: Երգն ունի արդեն չորս տարվա պատմություն, որի հեղինակն է Մարինե Պետրոսյանը»:

Հայկ Կասպարովը հայտնեց, որ այս ընթացքում ստեղծել է մի շարք հեղինակային երգեր, որոնք այսուհետ ավելի ակտիվ աշխատանքային ռիթմով կներկայացնի հայաստանյան հանդիսատեսին.

«Այս պահին ունեմ ութ հեղինակային երգ, որոնք պատրաստման փուլում են. ինքս էլ ուզում եմ, թեկուզեւ հեռու գտնվելով Հայաստանից, ավելի հաճախ ներկայանալ այդտեղի հանդիսատեսի համար»,- ավելացրեց երգիչը:

Հետաքրքրվելով, թե շատ հայ արվեստագետների նման երգիչը Գերմանիայում այլ աշխատանքով չի զբաղվում արդյոք, Հայկը պատասխանեց.

«Իհարկե, այլ գործեր եւս պետք է անել: Եվրոպայում փողերը երկնքից չեն թափվում, եթե ուզում ես նորմալ ապրել, պետք է աշխատես»:

Հայկ Կասպարովը հրաժարվեց խոսել իր նորակազմ ընտանիքից՝ նկատելով, որ իր հանդիսատեսին անձնական կյանքը չպետք է հետաքրքրի:

Երգիչը նշեց նաեւ, որ հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին.

«Յուրաքանչյուր հայ, երբ ապրում է արտերկրում, գուցե ավելի շատ ու կարոտից դրդված՝ ավելի սրտացավորեն է  հետեւում Հայաստանում կատարվող իրադարձություններին:  Հուսամ՝ շուտով իմ երկրում վերջնականապես խաղաղություն կհաստատվի»,- հավելեց Նա:

Ի դեպ՝ առաջիկայում Հայկ Կասպարովը պատրաստվում է այցելել Հայաստան.

«Շատ եմ կարոտել ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու հարազատ քաղաքս: Այս տարիների ընթացքում այցելել եմ Հայաստան, բայց այս տարի դեռեւս չի հաջողվել: Եթե ամեն ինչ ընթանա իմ պլաններով՝ հավանաբար ամռան վերջին այդտեղ կլինեմ»,-  զրույցն ավարտեց արդեն գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ուկրաինայի զինվшծ ուժերի հարվшծի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներըՋուր հավաքեք. ջուր չի լինելուԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՆա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասինՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-իցՖրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանիՆախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգԳյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներԱռեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվելԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճՍպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. ջերմաստիճանը կնվազիԳրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համարԵրևանում կանացկացվեն Գարեջրի օրերԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՍտորջրյա աղե հսկաները. Մեռյալ ծովի զարմանահրաշ կերտվածքներըԵս Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ ժամանակն է, որ այս պшտերազմն ավարտվի․ ԹրամփԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Ջնջեմ»Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավորՈղբերգական դեպք՝ Երևանում. վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանըՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումԹել Ավիվը և Բեյրութը համաձայնության են եկելՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցում«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողինՍևանա լճում հեծանվանավակ է շրջվելՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկելԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի Միամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասինԿոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի Իշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Իրանի դեմ hարձակումների նոր ալիք է սկսել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն