Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ողջունելով հյուրին` նախարարն ուրախությամբ է փաստել,  որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը մեր հայրենակիցն է: Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը և հույս հայտնել, որ դեսպան Ավակովը իր պաշտոնավարման ընթացքում զգալիորեն կնպաստի այդ համագործակցության ընդլայնմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Շնորհակալություն  հայտնելով նախարար Դավիթ Լոքյանին հանդիպման հնարավորության համար, Արգո Ավակովը նշել է, որ անչափ ուրախ է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսելու կապակցությամբ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ՏԿԶ նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկարամյա համագործակցության շարունակականության ապահովմանը և հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Դավիթ Լոքյանը ներկայացրել է խոշորացվող համայնքների փնջերի ձևավորման ընթացքը և այդ համատեքստում ընդգծել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Արգո Ավակովը առաջարկել է ստեղծել համատեղ շրջանակային ծրագիր, որը հնարավորություն կտա բացառել ծրագրային կրկնությունները և իրականացնել նպատակային ուղղվածությամբ ծրագրեր այն տարածքներում, որտեղ կան առավել լուրջ խնդիրներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շատ օգտակար և կարևոր է համարել այդ առաջարկը` մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերը համակարգված իրականացնելու և դրական արդյունք ստանալու տեսանկյունից:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածքներում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ոլորտներում կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները և ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես` շրջակա միջավայրի հարցերով իրազեկման, իրավագիտակցության բարձրացման և իրավակիրառմանն աջակցելու նպատակով մարզերում հաջորդաբար բացված Օրհուս կենտրոնները, որոնց թիվն այժմ հասնում է 15-ի:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի բարեփոխումների հայեցակարգին, որը նպատակ ունի տեղական մակարդակում անմիջական ժողովրդավարության համար ամբողջական ու միասնական իրավական կարգավորում ձևավորել:

Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»ԱՄՆ-ի և Կուբայի միջև էuկալացիա չի լինի․ Թրամփ Կիևը ցանկանում է արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. Բուդանով ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ Հայաստանի բացատրություններն անընդունելի են. Գալուզին Մայիսի 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անպտղության բուժման պետական ծրագրում փոփոխություններ են առաջարկվում Բրիտանական ռադիոկայանը սխալմամբ հայտնել է Չարլզ III-ի կյանքից հեռանալու մասին Իսրայելը հայտնել է Գազայի կենտրոնում ՀԱՄԱՍ-ի խոշոր զենքի պահեստի ոչնչացման մասին Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանԱռողջապահության ազգային ինստիտուտը հերքում է կեղծ դիպլոմների մասին տարածվող տեղեկությունը Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ ԹևանյանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումԹրամփը չի բացառել, որ նախագահի պաշտոնում կմնա մինչև 2032 թվականը Սահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն Մարուքյան«Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել Ուժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՀայտնի է հունիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Վթար է․ ջուր չի լինելու Ռուսաստանի Կալինինգրադի մարզում նկատել են հազվագյուտ բնական երևույթ՝ «սպիտակ ծիածան» Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Պուտինն ավարտել է Չինաստան կատարած երկօրյա այցը Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր ԱվետիսյանՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով․ ՌԴ ԱԽ քարտուղար «Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՆա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին Ուղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՌԴ-ում առաջարկել են ստեղծել «Պուտինի ճանապարհ»՝ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ ԿարապետյանՀաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ․ տnւժածներ չկան Հայաստանը Ռուսաստանի դեմ ձեռնարկել է ոչ բարեկամական բնույթի քայլեր. Շոյգու Էլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՓարաքարում վեճն ավարտվել է մարմնական վնասվածքով, բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համարԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՀունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա Կոստանյան