Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նալբանդյանը պարգևատրվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին ընդունեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահ Ֆրանսիսկո Ալոնսո Ռոդրիգեսին:

Պարոն Ռոդրիգեսը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպության խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային խաղաղության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արտգործնախարարի անձնական ներդրումը գնահատելով, որոշում է կայացրել Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց՝ լիգայի պարգևին արժանանալու համար՝ վստահեցնելով, որ, իբրև ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ, Հայաստանի արտգործնախարարն իր առաջնահերթ պարտականություններից է համարում պայքարել մարդու իրավունքների, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի պաշտպանության, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ։

Ֆրանսիսկո Ռոդրիգեսը նշեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում դիտարկվում է որպես ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ պայքարի առաջամարտիկ, և այդ գործում կարևորեց Էդվարդ Նալբանդյանի անձնական ներդրումը` որպես հարցը մշտապես միջազգային ուշադրության կենտրոնում պահող բարձրաստիճան պաշտոնյա:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահին՝ գլոբալ ֆորումին մասնակցելու և դրա աշխատանքներին իր նպաստը բերելու համար։

Տեղեկանք. Մարդու իրավունքների իսպանական լիգան մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության իսպանական լիգայի իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1913թ.՝ նպատակ ունենալով տարածել և վերահաստատել մարդու անօտարելի անձնական իրավունքները: Այս կազմակերպության անդամներից են եղել ժամանակի հայտնի մտավորականներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, այդ թվում՝ Դալին, Օրտեգա ի Գասետը, Միրոն, Գարսիա Լորկան, Ամերիկո Կաստրոն:

Մարդու իրավունքների իսպանական լիգան իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանություն միջազգային ատյաններում: Այն նաև օժտված է հատուկ խորհրդատվական կարգավիճակով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալը շնորհվում է խաղաղության հաստատման, իրավահավասարության և մարդու իրավունքների բնագավառներում ունեցած ավանդի համար:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի տարբեր ազգային լիգաների կողմից, պարգևատրվել են այնպիսի անձինք, ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Մայր Թերեզան, Կարդինալ Վիսենտե Տառանկոնը, մի շարք նախկին նախագահներ, վարչապետեր, ՄԱԿ մարդու իրավունքների ոլորտի պաշտոնյաներ:

 

Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՊատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունըԵղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջըՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Դոլարը գնալով էժանանում է․ փոխարժեքն՝ այսօր Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները Թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը