Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք չէ թացն ու չորը խառնել

ԲԼՈԳ

Տիգրան Մկրտչյանը Ֆեյսբույքան իր էջում գրում է.

Պետք չէ թացն ու չորը խառնել: Երբեմն, երբ բացասական երևույթները քննադատում ենք, տարբերություն չենք դնում իրականի և կեղծի մեջ`մրոտելով իրականն ու ազնիվը: Երբ Արցախում էի, կարծում էի, որ վերադառնալուց հետո շատ գրառումներ կկատարեմ, ասելիք շատ կունենամ: Ինչևէ վերադարձա, բայց մտքերս այնքան շատ են ու էմոցիոնալ, որ չեմ կարողանում կենտրոնանալ ու գրել: Կսպասեմ, երբ կարողանամ ասելիքս առանց էմոցիաների շարադրել:
Երբ հապշտապ մեկնեցինք Արցախ, դեռ պարզ չէր, թե թիկունքում ինչ կլինի, ինչպես ազգը իրեն կդրսևորի, կար միայն ներքին համոզմունք, որ միասնական կլինենք:
Հուրախություն ինձ և բոլորիս մեր թիկունքը ամուր էր`քաղաքական դաշտը միասնական, կամավորների նոր և ավելի մեծ հոսք, ահռելի քանակությամբ օգնություն ժողովրդի կողմից, կազմակերպված մեդիադաշտ ,միասնական ֆեյսբուքահայություն և այլն: Մի խոսքով ամեն Հայի երազած միասնություն:
Ինչևէ եղավ հրադադար և ոմանք շտապեցին Արցախում փիառվելու, ինքնագովազդի և գեղեցիկ նկարներ ունենալու: Հասարակության գիտակից և առողջ մասը արդարացիորեն քննադատեց այդ բացասական գործընթացը, բայց....:
Բայց ոմանք գիտակցաբար, կամ անգիտակցաբար սկսեցին ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆԵԼ:
Վերադառնալուց հետո, ինձ համար առնվազն տարօրինակ և վիրավորական էր, երբ մամուլում հանդիպում էի գրառումներ, որոնցում, ասվում էր, որ Երկրապահները Արցախ են մեկնել ինքնագովազդի , Որ Մանվել Գրիգորյանը իր քաղաքապետ որդուն զինադադարից հետո տարավ Արցախ փիառվելու, և այլ, մեղմ ասած զառանցանքներ :
Եթե ոմանք բազմոցին մարմնի փափուկ մասը դրած գրում են, որ կրակահերթերի և հրետակոծության տակով Արցախում դիրքեր մեկնելը, զոհեր տալը, գնդակների և արկերի տարափի տակ դիրքեր պահելը դա ինքնագովազդ է, ուրեմն `այո, Երկրապահը ինքնագովազդով է զբաղված, քննադատողները նույնպես կարող էին գալ և իրենց գովազդել, եթե իհարկե մաման թողներ:
Մի քանի օր է լռում եմ, բայց նյարդերս չեն հերքում. եթե որոշ պաշտոնյաներ`հագած ծիծակ և փայլուն կոշիկներ, իրենց երեխաներին տարան առաջնագիծ ,որ զինադադարյան փիառով զբաղվեն, ապա նույնը ասել Մանվել Գրիգորյանի որդու`Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասին, անտեղյակություն է, կամ`ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ : Եթե մինչ այդ օրերը, Կարեն Գրիգորյանին ճանաչել եմ որպես լավ մարդ, լավ քաղաքապետ , ապա այժմ ես նրան ճանաչեցի, որպես լավ հրամանատար: Հրամանատար, ով զինադադարից երկու օր առաջ մեզ հետ նույն ճանապարհով, որ հրետակոծվում էր եկել է զորամաս, նույն ճանապարհով եկել է դիրքեր, օրվա մեջ լավագույն դեպքում երկուսից երեք ժամ է քնել, ամեն օր թուրքի նշանառության տակ դիրքից դիրք է անցել, բազմաթիվ և բազմապիսի կազմակերպչական հարցեր է լուծել, չլքելով տեղակայման վայրը թիկունքից օգնության տեղափոխումն է կազմակերպել, մեզ հետ նույն հացն է կերել, նույն ջուրն է խմել, բոլորի պես թողել է իր տունն ու ընտանիքը և եկել: Գուցե ասեք, որ նախօրոք գիտեր մոտալուտ զինադադարի մասին? : Նաև հանդիպել եմ մեր ու մեր հրամանատար Կարեն Գրիգորյանի նկարների հետ կապված քննադատության: Սկսած 19 րդ դարից, բոլոր պատերազմներում մասնակիցները նկարվել են և նկարվելու են, դա հիշողություն է, երբ չգիտես 5 րոպե անց ողջ կլինես թե ոչ, քննադատում են քննադատելու համար:
Հ. Գ. Վստահ եմ կլինեն ոմանք, որ ինձ կմեղադրեն կեղծավորության մեջ. Թքած. Ես գիտեմ, որ իմ խիղճը մաքուր է, իսկ ինձ անձամբ ճանաչող ցանկացած անձ գիտի, որ ոչ կեղծավոր եմ, ոչ`պատվեր կատարող, ոչ`օճառի հետ սեր ունեմ:

«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում