Երևան, 15.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


WSJ-ը Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդ է տեղադրել Հիտլերի ծննդյան օրը. բողոքի մեծ ալիք է բարձրացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականի տպագիր տարբերակում մի ամբողջական էջ հակահայկական բովանդակությամբ գովազդի տեղադրումը լուրջ դժգոհություն է առաջացրել: Խնդրին անդրադարձել են ինչպես ամերիկյան լրատվամիջոցներ, այնպես էլ սոցցանցերի օգտատերեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքի հայազգի քաղաքապետ Ջեք Հաջինյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Արդյոք պատահականություն է այն, որ ամերիկյան Wall Street Journal պարբերականն իր թերթում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդ է տեղադրել հենց Հիտլերի ծննդյան օրը»:

Սոցցանցերի շատ ուրիշ օգտատերեր գրել են. «Շատ ցավալի է», «Անհավատալի է, որ նրանք դեռ փորձում են ժխտել», «Արդյոք Wall Street Journal-ը Հոլոքոստը ժխտող «սադրիչ» գովազդ կտեղադրեր», «Դադարեցրեք գնել WSJ-ն», «Երբեմն կյանքը վատագույն ֆիլմ է թվում: Սա պարզապես անմարդկային է»:

Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականն անդրադարձել է Wall Street Journal-ում հրապարակված գովազդի շուրջ բարձրացած աղմուկին: Լրատվամիջոցը գրել է, որ գովազդի պատվիրատուն Fact Check Armenia խումբն է, որի գործունեության նպատակը «թուրքական ազգային ինքնության ու մշակույթի պահպանությունն ու պաշտպանությունն է»: Այն ժխտում է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը և այս թեմայով նմանօրինակ գովազդ վերջերս տեղադրել էր փողոցային գովազդային վահանակներից մեկի վրա: Հետագայում այդ գովազդը հեռացվել էր:

Գովազդի վերաբերյալ The Huffington Post-ի հարցադրմանը Wall Street Journal-ից հետևյալ պատասխանն էին տվել. «Մենք ընդունում ենք գովազդների լայն շրջանակ` այդ թվում և այնպիսինները, որոնք ունեն սադրիչ տեսակետներ»: Պարբերականից հայտնել էին, որ իրենց մոտ տեղ գտած գովազդի բովանդակությունն ամբողջությամբ պատկանում է գովազդատուներին, և իրենք դրա հետ որևէ կապ չունեն:

The Huffington Post-ը փորձել է հասկանալ նաև Fact Check Armenia տեսակետը, սակայն վերջինս ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:

Տեղումները կշարունակվեն, իսկ ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովՀայաստանի միներալները. բացահայտելով Հայաստանը (մաս 13)Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Իրանը մեկնարկել է hրթիռային հարվածների նոր ալիք«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա ամբողջությամբ փակել է ճանապարհը «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԻնչու է արգելվում երեխաներին Ամբրոքսոլ տալԴերասանուհի Անիտա Ավետիսյանն ամուսնացել է Լաս Վեգասում (լուսանկարներ)«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու ԹուրքիայինՀայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանԵրբեք չեմ հեռացել քաղաքականությունից. Անի Քոչար«Ուրախ ավտոբուս»-ում Փաշինյանն ընկնում էր․ թիկնապահը «փրկեց» (տեսանյութ) Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը. Նիկոլ Փաշինյան 2 տարեկան աղջիկ է մահացելԸմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Քաղաքացին չուզեց անգամ լսել Փաշինյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Ինչ եղանակ սպասել առաջիկայումՎիրուսների ազդեցությունը օրգանիզմի վրա․ այն, ինչ շատերը չեն գիտակցումՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի21-ամյա տղան կլինիկական մահ է ապրել ավտոտնակումԱնցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպես են որոշ մթերքներ «խլում» օրգանիզմիդ երկաթըԻրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Մարտի 16-ի շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանինԿիրակի օրվա աղոթքՀալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերություն