Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիլյան հաղթանակից հետո տրտնջալու ու անինքնավստահ լինելու հիմքերը բացակայում են

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում ինչպես մեդիա հարթակներում, այնպես էլ տեղական փորձագիտական հանրույթի որոշ ներկայացուցիչների շուրթերից հնչեցվում են կարծիքներ, թե հավանաբար ռուսների կողմից այս սրացումների ներքո այնպիսի առաջարկներ են արվելու մեզ, որոնք նախ՝ ԼՂ լուծման գործընթացի ներքո չեն բխում մեր շահերից, և երկրորդ՝ որոնցից մենք, պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո, չենք կարողանալու հրաժարվել: Նման դիտարկումների հիմք հավանաբար ծառայում են ապրիլյան սրացումների ժամանակ ՌԴ-ի հարաբերականորեն զուսպ գնահատականները իրավիճակի մեղավորների վերաբերյալ, ինչպես նաև հրապարակային հարթականում Բաքու-Մոսկվա «ջերմացման» արտաքին ցուցիչները:

1994թ-ից ի վեր՝ ամեն անգամ, երբ որոշակի սրացումից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկն այցելել է Հայաստան, կամ հանդիպումներ են տեղի ունեցել այլ երկրներում, հանրային ու վերլուծական հանրույթի մակարդակում նման անհանգստություններ միշտ եղել են: Դա գործընթացի օրինաչափություն է: Ի դեպ, այդ անհագստությունը ձևակերպվում էր հետևյալ կերպ. մեզ «վատ» առաջարկ են անելու, որից մենք չենք կարողանալու հրաժարվել: Չմոռանանք, որ մենք անցել ենք Լիսաբոնյան գագաթաժողով, ունեցել ենք Պրահայի գործընթաց, Փարիզյան, ապա նաև Մադրիդյան սկզբունքներ և եկել հասել են Կազանում ներկայացված առաջարկներին: Իրականության մեջ վերոնշյալ բոլոր առաջարկներն այս կամ այն մասով կրկնում են միմյանց. միայն որոշակի շեշտադրումներն են փոփոխվել: Այնպես որ, համանախագահ երկրի ԱԳ նախարարի հերթական այցից լարվել պետք չէ:

Երբ համանախագահ երկրները նշում են, որ խնդրի լուծումը կողմերի ձեռքում է, կարծում եմ՝ անկեղծ են, քանի որ պետությունների ու հասարակությունների մոտ առկա կոնֆլիկտի լուծման կամքն է, որ ունակ է ընտրել մի կողմից՝ փոխզիջումների, մյուս կողմից՝ պատերազմի միջև իր համար առավել հարմար ու շահեկան տարբերակը: Այլ հարց է, որ խնդրի չլուծումից օգտվում են բոլոր կողմերը, և հատկապես՝ միջնորդները: Ուստի, իրականում, հենց կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լուծման համար. դա լավ հասկանում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում: Այլ հարց է, որ Բաքվի համար կոնֆկլիկտի առաջնային նշանակությունն այլ տիրույթում է:

Վերջին մեկ շաբաթվա կտրվածքով ռուսական մեդիաները, որոնք Կրեմլին մոտ կանգնած տեղեկատվության տարածման ենթադրելի հարթակներ են, ակտիվորեն շեշտադրում են ՌԴ-ի միջնորդական առաքելության սպասվող քայլերի մասին, անգամ շրջանառության մեջ են դնում որոշ առաջարկների վերաբերյալ «հավաստի» տեղեկատվություն: Սա, բնականաբար, համարժեք արձագանք է գտնում հասարակական տարբեր հարթակներում, որոնք լարված սպասում են իրավիճակի հետագա զարգացումներին: Սակայն ինտրիգայնությունը և զգացմունքայնությունն այս հարցում բավական վտանգավոր է:

Հաճախ մեզ թվում է, եթե մեզ ոչ շահեկան առաջարկ արվի, ապա մենք չենք կարող դրանից հրաժարվել: Մեկ անգամ չէ, որ մեզ տարբեր առաջարկներ արվել են, ու մենք միանշանակ ու երբեմն նաև շատ խիստ մերժել ենք այդ մոտեցումները: Այդ առաջարկներն, ի դեպ, եղել են ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից: Եվ դա իրականում չի նշանակել, թե համանախագահ այդ երկրներն Ադրբեջանի շահերից են խոսում: Մենք բանակացային գործընթացում ունեցել են բազմաթիվ բարդ պահեր, որոնք հաղթահարվել են:

Անհասկանալի ներքին պարտվողականությունը, որ բույն է դրել մեր մեջ այս օրերին, շատ վտանագավոր է մեր իսկ համար: Ի դեպ, երբ խոսում ենք խնդրի լուծման մասին, այդ լուծման տարբերակներից է նաև ռազմական տարբերակը. հասկանալի է, որ ամենա ոչ ցանկալին է, սակայն, այնուամենայնիվ, տարբերակ է: Ու փաստ է նաև, որ հենց այդ տարբերակում մենք միշտ հաղթող ենք դուրս գալիս, այնպես որ տրտնջալու ու անինքանվստահ լինելու հիմքերը բացակայում են:

Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով