Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման առանձնահատկությունները կարող են ուղենշային լինել հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրում

ԲԼՈԳ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի որոշ առանձնահատկություններ կարող են ուղենիշային լինել հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրում:

Ապրիլի 17-ին՝ առաջին անգամ Իսրայելի պատմության ընթացքում, կառավարությունն իր հերթական նիստն անց է կացրել 1967թ. հունիսյան «Վեցօրյա պատերազմի» արդյունքում Սիրիայից գրավված Գոլանի բարձունքներում՝ դրանով իսկ ազդարարելով ամբողջ աշխարհին ռազմավարական մեծ կարևորության ունեցող այդ տարածքների վրա սեփական ինքնիշխանությունն ընդմիշտ պահպանելու անդրդվելի դիրքորոշման մասին:

Ինչ խոսք, իսրայելական կողմի նման ցուցադրական քայլը և երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ միջազգային հանրությանը հասցեագրված վճռական ուղերձը կարելի է պայմանավորել նաև սիրիական հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նվիրված Ժնևյան գործընթացում կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև ընթացող բանակցային ձևաչափի շրջանակներում Արաբական Հանրապետության միասնականության պահպանման հարցում Գոլանի բարձունքների խնդրի ընդգրկմամբ՝ որպես կարգավորման կարևորագույն սկզբունքներից մեկը:

Բայց և այնպես, պետք է փաստել նաև, որ հրեական պետության կառավարության որոշումը բուռն արձագանքների արժանացավ միջազգային հանրության և հատկապես բարեկամական և դաշնակից մի շարք երկրների կողմից: Իսրայելի իշխանություններին առաջինը քննադատեց Գերմանիան՝ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարտին Շեֆերի շուրթերով, ապա նաև՝ ԱՄՆ-ը՝ ՊետԴեպ-ի մամուլի խոսնակ Ջոն Քիրիբիի միջոցով: Իսկ արձագանքը միանշանակ էր. Գոլանի բարձունքների բռնակցումն անընդունելի է, դրանց ճակատագիրը պետք է վճռվի իսրայելասիրիական բանակցությունների արդյունքում: Խնդրի հետ կապված շատ ավելի կտրուկ էր Իրանի և Սիրիայի դիրքորոշումը. պաշտոնական Դամասկոսը հարցը բարձրացրեց նաև ՄԱԿ-ում:

Այսուհանդերձ, պետք է փաստել, որ Իսրայել պետությունն իր պատմության ողջ ընթացքում, լինելով նաև միջազգային հանրության լիիրիավ անդամ, իր բոլոր իրավունքներով և պարտականությոններով հանդերձ, սեփական գործողությունների առանցքում մշտապես պահել է պետության շահը, ազգային անվտանգության ապահովման խնդիրը: Այս պետությունն աշխարհի այն եզակի երկրներից է, որ, չնայած միջազգային ահռելի ճնշումներին, մինչ օրս չի իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ-ի մի շարք բանաձևեր (հատկապես 1967թ. № 242, 1973թ. № 338 բանաձևերը՝ հարևան արաբական երկրներից գրավված տարածքներն անվերապահորեն վերադարձնելու մասին), թեպետ միջազգային խաղաղության և անվտանգության երաշխավորը հանդիսացող վերոնշյալ կարևորագույն կառույցի բանաձևերը պարտադիր են իրականացման ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների համար: Ի դեպ, նույն 1967 թ. Սիրիայից և Եգիպտոսից գրավված տարածքները Իսրայելը դիտարկում էր որպես կենսական նշանակության անվտանգության գոտի՝ հարևան թշնամական պետություններից սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով: Եվ, եթե 1978թ. Քեմփ Դևիդի համաձայնագրերի և 1979թ.Վաշինգթոնի իսրայելաեգիպտական հաշտության պայմանագրի արդյունքում երաշխավորված և կայուն խաղաղության դիմաց շուրջ 2 տարվա ընթացքում աստիճանաբար Եգիպտոսին վերադարձվեց Սինայի թերակղզին (ի դեպ,Սինայի որոշ հատվածներում եգիպտական զինուժի ռազմական գործողություններն մինչ օրս իրականացվում են բացառապես իսրայելական կողմի հետ համաձայնեցումից հետո), ապա Գոլանի բարձունքների խնդիրը տասնամյակներ շարունակ չկարգավորվեց՝ իսրայելասիրիական հաշտության բանակցությունների բացակայության պատճառով:

Ավելին, դեռևս 1981 թ. դեկտեմբերի 14-ին Իսրայելի Կնեսեթն օրենք էր ընդունել նույն Գոլանի բարձունքներում սեփական իրավասությունները հաստատելու մասին, որն առանձնակի քննադատության էր արժանացել ՄԱԿ-ի ԱԽ-ի № 497 բանաձևով: Իսկ այդ օրենքին նախորդել էր 1980 հուլիսի 30-ին խորհրդարանի կողմից ընդունված Երուսաղեմի մասին հիմնական օրենքը, որը քաղաքը հռչակում էր միասնական, անբաժանելի և հրեական պետության մայրաքաղաքը: 
Այսուհանդերձ, անցյալ մոտ 5 տասնամյակների ընթացքում Իսրայելի կառավարությունը, չանսալով միջազգային հանրության ճնշումներին և կոչերին, վերոնշյալ տարածքները բնակեցրել էր և ծառայեցրել սեփական տնտեսության զարգացման համար. դրանք վերածել են երկրագործության, զբոսաշրջիկության զարգացման կարևոր գոտիների: Իսկ 2011թ. մարտից սկսված սիրիական քաղաքացիական պատերազմը լրջագույն հնարավորություն էր Թել Ավիվի համար՝ վերջնականապես օրինակացնելու Գոլանի բարձրունքների բռնակցումն, ինչի առարկայացմանն էլ ականատես ենք լինում այս օրերին:

Զարմանալի զուգադիպությամբ Գոլանի բարձունքների խնդիրը կրկին միջազգային հանրության ուշադրության առանցքում հայտնվեց արցախյան հակամարտության վերջին սրացումներին և հատկապես խնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման հեռանկարին զուգահեռ: Ինչ խոսք, հաշվի առնելով երկու հիմնախնդիրներում առկա որոշ նմանությունների իրողությունը, նույն Գոլանի հինախնդիրը, միջազգային հանրության մոտեցումները և առհասարակ արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի որոշ առանձնահատկություններ կարող են ուղենիշային լինել հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրի շրջանակներում սեփական դիրքորոշումն ու գործողությունների ընթացքը պլանավորելու, կազմակերպելու հարցում:

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին