Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շնորհավորել է ամերիկահայ հայտնի գրող Փիթեր Բալաքյանին Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհավորական ուղերձում ասվում է. «Երբ 1911 թվականին մահացավ հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը, նա կմտածե՞ր արդյոք, որ 1917 թվականին իր թողած ժառանգությունից ձևավորված մրցանակին ճիշտ 100 տարի անց կարժանանա հայազգի հանճարեղ բանաստեղծ, արձակագիր և բազմաթիվ այլ ժանրերում ստեղծագործող Փիթեր Բալաքյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն  գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար` Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:

&laqu o;Ականավոր մի բանաստեղծի գրչից` արձակ մի գլուխգործոց»՝ այսպես բնորոշեց «Փըբլիշըրզ Ուիքլի» շաբաթաթերթը «Ճակատագրի սև շունը» վեպ-հուշագրության ծնունդը:

Բալաքյանի գործերի մասին շատ է խոսվել: Նա ամերիկյան գրականության գորդյան հանգույցներ բերեց և չափածոյի ու արձակի թեմա դարձրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը, որում, ցավոք, իր կորուստներն ուներ նաև գրողի ընտանիքը:
«Սա իմ տասնչորսերորդ վեպն է… Նմանապես պարտական եմ բանաստեղծ, հուշագիր և պատմաբան Փիթեր Բալաքյանին, ում գործերը կատարելապես ոգեշնչող և ուսուցանո ղ էին։ Անգնահատելի էին բազմաթիվ գրքեր, հուշապատումներ և հոդվածներ», - իր «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լույսընծայման առիթով նշել է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը:

Մարկ Մուստյանը ևս փաստում է, որ «Ժանդարմը» վեպը գրել է Բալաքյանի ստեղծագործությունները կարդալուց հետո, որովհետև մինչ այդ ծանոթ չի եղել անգամ ցեղասպանության խնդրին, Առաջին համաշխարհային պատերազմին և դրանում հայ ժողովրդի մասնակցությանն ու կրած կորուստներին:

Կախարդիչ գեղեցկություն և բարձր բարոյականություն ունեն Փիթեր Բալաքյանի գործերը: «Օզոնային օրագիրը» ներառում է 54 պոեմ, որոնցում հեղինակը երևակայության ուժով և փաստերի զուգորդմամբ մերթ սիրիական անապատում է, ուր գաղթել են հայերը Մեծ եղեռնի տարիներին և որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, հետո՝ Նյու Մեխիկոյի Նայրոբի գյուղ: 

Ալֆրեդ Կեյզին Բալաքյանի մասին խոսելիս նրան համարել է մի բանաստեղծ, ով գիտի իսկ և իսկ անցյալի ցավը տեղադրել ներկա «պեյզաժում»՝ անձնական այն աստիճանով, որը սիրել է տալիս նրա գործերը: 

Շնորհավորում ենք Փիթեր Բալաքյանին նորից և նորից՝ հավաստելով, որ մենք սիրում ենք իր գրականությունը, և ինչպես Պուլիցերյան մրցանակն աշխարհին ասաց՝ գրականությունն էլ սիրում է իրեն»:

 

Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը