Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական բնաշխարհի վրա ձյուն դրեց, որը դարձավ բոթ. Վերջին հրաժեշտը զինծառայող Տիգրան Բերակչյանին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

NEWS.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հակառակորդի հարձակումից հետո անհետ կորած 19-ամյա շարքային զինծառայող Տիգրան Բերակչյանը օրերս հայկական կողմին վերադարձված 18 զոհերից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Տիգրանի հորեղբոր որդին՝ Վահրամ Բերակչյանը պատմեց, որ եղբայրն իր զինակիցների հետ ուժեղ մարտի է բռնվել, մինչեւ վերջ կռվել ու պայքարել է:

Նրա խոսքով՝ եղբայրը հայրենասեր էր, եւ նախքան բանակ զորակոչվելը նույնիսկ իր հետ գրազ է եկել, որ Արցախում է ծառայության անցնելու: 

«Ուզում էր Ղարաբաղ գնալ, պոստեր պահել, ասում էր՝ եթե Ղարաբաղ էլ չընկնեմ, գնալու  եմ խնդրեմ, որ Ղարաբաղ տանեն: Շատ էր ուզում ծառայել ու հպարտ էր, որ զինվոր է: Արձակուրդ էր եկել, տասը օրվա ընթացքում մի անգամ ֆորման չհանեց, ուզում էր բոլորը տեսնեին, որ ինքը զինվոր է»,-պատմեց Վահրամ Բերակչյանը:

Տիգրանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել էր ապրիլի 1-ին՝ քառօրյա ռազմական գործողությունների նախօրեին:

«Պոստեր պիտի բարձրանար, զանգեց, ասեց՝ մամ ջան, շատ լավ հասել եմ, տրամադրությունը բարձր էր: Ինչ-որ բան էր ուտում, հարցրի՝ ինչ է, ասեց՝ ուղարկածդ վիտամինը: Հետո ասեց, լավ, մամ ջան, պիտի գնամ, վաղը կզանգեմ, ու էդ զանգելն էր, որ պիտի զանգեր»,-ասաց տիկին Եվգինեն:

Տիգրանի մայրը՝ Ադրբեջանի հարձակումից հետո տասը օր լիահույս է եղել, որ որդին ողջ է, կարծել է՝ հեռախոսակապ չկա, չի զանգահարում:

«Մտածում էի՝ իր հումորով թուրքին համոզած, իրենով արած, ու վերջը տված կլինի: Էդպես չեղավ, բայց էրեխես ինձ դիմանալու ուժ է տվել»,-ասաց Տիգրանի մայրը:

Խաչիկ Կիրակոսյանը՝ Տիգրանի մորեղբոր որդին նշեց, որ ցավում, բայց միեւնույն ժամանակ հպարտանում է քրոջորդով:

«Իմ ձեռքերի մեջ ծնվել, իմ ձեռքերի մեջ մեծացել է, բայց չգիտեի, որ էդպիսի հերոս ունեմ: Նեղվում եմ, որ կողքիս չէ, բայց պարծենում եմ: Հոգին թող լույս դառնա, երկու տարին լրանա, մեկ է՝ սպասելու եմ»,-ասաց Տիգրանի մորեղբայրը:

Ադրբեջանի ագրեսիային զոհ գնացած 19-ամյա Տիգրան Բերակչյանի մարմինն այսօր հողին հանձնեցին:

Տեսանյութն՝ 1in.am-ի

Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները