Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադամը մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ. Երևանում վերջին հրաժեշտը տվեցին հակառակորդի հարձակման հետևանքով զոհված զինծառայողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում հերոսաբար զոհված զինծառայող Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը: Ադամին վերջին հրաժեշտը տալու էին եկել ծառայակից ընկերները, համադասարցիներն ու համակուրսեցիները ,ուսուցիչները, հարազատներն ու ընկերները, բազմաթիվ քաղաքացիներ:

Ադամի դասվար Աննա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա իր լավագույն աշակերտներից մեկն է եղել: «Շատ լավ երեխա էր, դաստիարակված, զուսպ: Շատ ափսոս, որ  այսօր նա այլևս մեզ հետ չէ: Նա դեռ պետք է վայելեր այս կյանքը: 7 տարի դասավանդել եմ, եղել եմ նրա դասղեկը: Առաջնային նպատակը սովորելն էր, զբաղվում էր նաև սպորտով: Ցավում ենք ողջ դպրոցի ուսուցչական անձնակազմով: Խոսքեր չունեմ ասելու, շատ ցավալի է»,- նշեց Պետրոսյանը:

Ադամ Սահակյանի հարևանուհին՝ Թելիկ Հարությունյանն ընդգծեց, որ Ադամը մեծացել է իր աչքերի առաջ: «Երկու եղբայրներ էին: Շատ դաստիարակված երեխա էր, երբեք որևէ մեկին չի նեղացրել, միշտ օգնել է մեծին, հարգել: Նրանց ծնողները նույնպես շատ լավ, մակարդակով մարդիկ են: Մի անգամ ինքը փոքր էր, բակում խաղում էր: Ասացի «Ադամ ջան, լավ ֆուտբոլ ես խաղում», պատասխանեց՝ «Բա պետք է լավ խաղամ, որ մեծանամ ֆուտբոլիստ դառնամ»: Շատ նպատակներ ուներ, ափսոս որ չկարողացավ դրանք կյանքի կոչել: Նա շատ լավ հուշեր է մեզ թողել: Նրա ամենակարևոր հատկանիշը լավ անձնավորություն լինելն է: Դպրոցն ավարտել է, ընդունվել է համալսարան, ուսումը կիսատ թողնելով՝ գնացել է բանակ: Բանակում էլ շատ լավ ծառայել է»,- պատմեց հարևանուհին:

Նա հայտնեց նաև, որ Ադամի ծառայության մեկ տարին արդեն լրացել էր: «Նա երբեք ծառայությունից չի դժգոհել: Վերջին անգամ, երբ եկել էր արձակուրդ, շատ լավ տրամադրություն ուներ: Մի քանի օրով եկավ, ընկերների հետ դուրս էր գալիս, շատ բարձր տրամադրություն ուներ: Հեռախոսով էլ անընդհատ ծնողների հետ կապի մեջ է եղել: Վերջին անգամ ապրիլի 1-ին մոր հետ է խոսել, հայտնել է, որ դիրքեր է բարձրանում: Ինձ նաև ասել են, որ նա մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ու զոհվել հերոսի մահով»,- եզրափակեց Թելիկ Հարությունյանը:

 

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան