Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ դատի հանձնախումը Օբամային կոչ է արել «Լեհիի օրենքի» շրջանակում պատժել Ադրբեջանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է հետաքննել Ադրբեջանի կողմից «Լեհիի օրենքի» խախտումները (օրենքն արգելում է ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից:

Նախագահ Օբամային և ԱՄՆ կոնգրեսի անդամներին ուղղված նամակում հանձնախմբի անդամներն ահազանգում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նորագույն զենքերի կիրառման հետևանքով իրադրության լարման, մահվան դեպքերի աճի, միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների խախտումների առնչությամբ:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները Միացյալ Նահանգներին և կոնգրեսականներին կոչ են արել անմիջապես դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին, հետաքննել ադրբեջանական կողմի խախտումները, օրենսդրորեն արգելել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Բաքվին և ձեռնարկել արդյունավեր միջոցներ Ադրբեջանի անվտանգության ուժերի պատասխանատու անձանց արդարադատության առաջ կանգնեցնելու նպատակով: 

Նամակում Հայ դատի հանձնախմբի անդամները ԱՄՆ ղեկավարներին խնդրել են հիշել, որ Ադրբեջանի կառավարությունը դեռևս արդարադատություն չի հաստատել Ռամիլ Սաֆարովի հարցում, ով 2004 թվականին կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ադրբեջանի նախագահ Ալիևը, մարդասպան Սաֆարովին պատժելու փոխարեն, նրան Հունգարիայից տեղափոխեց Ադրբեջան ու ներում շնորհեց, պարգևատրեց և բարձրացրեց զինվորական կոչումը:

Նամակում նրանք հիշեցրել են, որ Ալիևի ղեկավարած երկրի զինված ուժերը ապրիլի 2-7-ը սարսափելի գործողությունների են դիմել Լեռնային Ղարաբաղում զինվորականների և խաղաղ բնակչության դեմ` այդ թվում և Թալիշ գյուղի տարեց բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու երեք հայ զինվորների գլխատումը:

«Լեհիի օրենքն» առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականինԱյն ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին արգելում է ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները: Հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին` օրենքն օգնում է երաշխավորելու, որ ԱՄՆ հարկային դոլարները չեն օգտագործվում այն զորամիավորումների, արտաքին զինված զորամիավորումների անհատների կամ անվտանգության ուժե րի կողմից, ովքեր խախտում են մարդու իրավունքներն ու պատերազմական հանցագործություններ են իրականացնում: 

 

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան