Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրալիգայում» շատ հարցեր անպատասխան մնացին

ՍՊՈՐՏ

«Եվրալիգայի» խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները դեռևս ոչինչ չեն հստակեցրել:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 7-ին կայացել են եվրոպական ֆուտբոլի երկրորդ խոշոր մրցաշարի 1/4 եզրափակիչի հանդիպումները` անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվել է Դորտմունդի «Բորուսիային», Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևիլիային», պորտուգալական «Բրագան» հյուրընկալել է Դոնեցկի «Շախտյորին», իսկ իսպանական «Վիլյառեալը» ուժերը չափել է Պրահայի «Սպարտայի» հետ:

Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում հիմնականում Հենրիխ Մխիթարյանի թիմի` «Բորուսիայի» մրցելույթն էր: Ներկայում «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի համար այս խաղն առաջինն էր «Սիգնալ Իդունա Պարկ» մրազադաշտում որպես «Բորուսիայի» նախկին մարզիչ, ինչն էլ լրացուցիչ հետաքրքրություն ու ինտրիգ էր ապահովել:

«Բորուսիան» առաջին խաղակեսը բավականին ակտիվ սկսեց` փորձելով արագ գոլ հեղինակել, սակայն առաքելությունը չիրագործվեց: Որոշ ժամանակ անց «Լիվերպուլը» հավասարեցրեց խաղը` փորձելով սեփական գրոհները ձեռնարկել:

Առաջին խաղակեսում ուշադրության կենտրոնում Մխիթարյան-Մարկո Ռոյս-Օբամեյանգ տրիոն էր, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն 75 գոլի հեղինակ է դարձել: Հանդիպման արդեն 17-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր աչքի ընկնել, սակայն նրա հարվածից հետո դեպի դարպասը սլացող գնդակի առջև կանգնեց անգլիական ակումբի պաշտպան Մամադու Սախոն: Առաջին խաղակեսում գերազանց մրցաշրջան անցկացնող Մխիթարյանը ևս երկու անգամ անհանգստացրեց «Եվրալիգայի» մրցաշարի վերջին 5 խաղերից 4-ում սեփական դարպասն անառիկ պահած «Լիվերպուլի» դարպասապահին. մի դեպքում Մխիթարյանը սայթաք եց ու թույլ հարվածեց, մեկ այլ դեպքում գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

«Լիվերպուլը» փորձեց հակագրոհներ ձեռնարկել, սակայն «Բորուսիայի» պաշտպանությունը հուսալի խաղ էր ցուցադրում: Հանդիպման 36-րդ րոպեին, այնուամենայնիվ, անգլիական ակումբին հաջողվեց գնդակը խաղարկելով հասնել մինչև մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ: Այդտեղ էլ իր արագության հաշվին Դիվոկ Օրիժին կարողացավ մեկ քայլ առաջ մտածել և հարվածեց «Բորուսիայի» դարպասին` գնդակը գլորելով դաշտի տերերի դարպասից ներս:

Սեփական դարպասին գոլ ընդունելուց հետո «Բորուսիան» չընկճվեց. մինչև առաջին խաղակեսի ավարտը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն բոլորն էլ ապարդյուն էին: Մրցավարի՝ առաջին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին «Լիվերպուլը» կարող էր կոտրել մրցակցին, սակայն դարպասապահի դեմ մեն-մենակ մնացած Օրիժին որոշեց «բարեգործությամբ» զբաղվել:

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին Մխիթարյանի փոխանցումից հետո «Լիվերպուլի» դարպասը գրավեց Մաթս Հյումելսը` հավասարեցնելով հանդիպման հաշիվը և հանգստացնելով իր թիմակիցներին: «Լիվերպուլի» խաղացողներին բավականին զայրացրեց բաց թողած գոլը, և նրանք առաջ նետվեցին. հանդիպման 49-52-րդ րոպեներին 3 հիանալի սեյվ գործեց «Բորուսիայի» դարպասապահը` իր թիմին փրկելով նախ Ադեմ Լալանայի, ապա նաև Մաթանիել Քլայնի ու Ֆիլիպ Կոուտինյոյի հարվածներից:

Մինչև խաղավարտ այլևս գոլեր չգրանցվեցին, թեև թե՛ «Բորուսիան», թե՛ «Լիվերպուլը» շատ մոտ էին նոր գնդակներ հեղինակելուն և հաղթանակի հասնելուն:

«Եվրալիգայի» քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումներում գրանցվեցին բավականին հետաքրքիր, ինչ-որ տեղ մի փոքր անսպասելի արդյունքներ: Սեփական հարկի տակ «Սևիլիային» ընդունած Բիլբաոյի «Ատլետիկը» ողջ հանդիպման ընթացքում տարածքային առավելություն ուներ, 2-րդ խաղակեսի սկզբում Արիս Ադուրիցի օգնությամբ առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն «Եվրալիգայի» մրցաշարի գործող չեմպիոնը փորձառության շնորհիվ նախ 56-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա խաղի վերջնամասում` 83-րդ րոպեին Իբորայի գնդակի շնորհիվ շատ կարևոր հաղթաÕ �ակի հասավ մրցակցի դաշտում:

Մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթանակի հասավ նաև Դոնեցկի «Շախտյորը»: Չնայած «Բրագան» ավելի շատ էր տիրում գնդակին ու գրոհում, սակայն առաջին խաղակեսի վերջում ուկրաինական թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. գոլն իր ակտիվում գրանցեց պաշտպան Յարոսլավ Ռակիցկին: Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» շարունակեց գրոհել և կրկին հաջողության հասավ. հանդիպման 75-րդ րոպեին Մարլոսի փոխանցումով գոլ հեղինակեց Ֆակունդո Ֆերեյրան: «Բրագան» միայն հանդիպման վերջում` 89-րդ րոպեին կարողացավ մեկ գնդակ հեղինակել, որն էլ իր հաշվին գրանցեց 25-ամյա hարձակվող Վիլսոն Էդուարդոն:

Իսպանական «Վիլիառեալը» սեփական հարկի տակ դժվարությամբ հաղթանակի հասավ Պրահայի «Սպարտայի» նկատմամբ: Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Սեդրիկ Բակամբուն առաջ էր մղել «դեղին սուզանավին», սակայն «Պրահայի» ֆուտբոլիստներին հաջողվել էր մինչև ընդմիջում գոլ հեղինակել. աչքի էր ընկել 23-ամյա պաշտպան Յակուբ Բրաբեկը: Երկրորդ խաղակեսը դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին, սակայն Մարիո Գասպարի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: «Վիլյառեալը» չհիասթափվեց և հանդիպման 63-րդ րոպեին Բակամբուի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Իհարկ ե, մինչև խաղավարտ ևս մի քանի հնարավորություններ ստեղծեցին «դեղին սուզանավի» ֆուտբոլիստները, սակայն այդպես էլ ոչ Բակամբուն, ոչ էլ Ռոբերտո Սոլդադոն չկարողացավ մեծացնել հաշվի առավելությունը:

Բնականաբար, առաջին հանդիպումներում գրանցված արդյունքները հնարավորություն են տալիս բոլոր թիմերին հույս ունենալ, որ ընդամենը մեկ շաբաթ անց կայանալիք պատասխան խաղերում բախտը կժպտա իրենց և հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճվի անկախ այն հանգամանքից, թե որտեղ է խաղալու թիմը` սեփական, թե մրցակցի հարկի տակ:

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում