Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք ի զորու չենք լսելու ոչ մի հոդաբաշխ բացատրություն, ոչ էլ որոնելու իրական մեղավորներին

ԲԼՈԳ

Վարուժան  Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իհարկե, հնգամյա երեխայի մահը այնպիսի ծանր ողբերգություն է, որի մասին բառերով դժվար է խոսել, բայց այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ֆեյսբուքյան ազնիվներին առիթ է պետք ուղղակի աղմկելու, հայհոյելու և անդրմոնիտորային հերոսություններն ի ցույց դնելու... Եվ դա բոլորովին կարևոր չէ՝ թիրախում քաղաքապետարանն է, կառավարությունը, Բ26-ը թե ընդդիմադիրները՝ դրանք բոլորն էլ իրար արժեն, կարևորն այն է, որ մենք ի զորու չենք լսելու ոչ մի հոդաբաշխ բացատրություն, ի զորու չենք որոնելու իրական մեղավորներին և քարը նետում ենք նրանց ուղղությամբ, ովքեր առաջինն են մեր մտքին գալիս, և, որ ամենատարածվածն ու ամենավատն է, ում դեմ առաջինն ենք ցանկանում խոսել:

Ցավալի դեպքի մասին իմանալուց հետո պետք չէր առաջինը քրեագետի խալաթ հագնել, միգուցե երբեմն մեզ զսպե՞լ իմանանք, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է մարդկային նման ծանր ողբերգության...

Քաղաքապետարանի ու մյուս բոլորի վերաբերյալ բոլոր առողջ և ճշմարտացի քննադատությունները միանգամայն ընդունում և կիսում եմ, սակայն երբ ամեն ինչ անցնում է հիվանդագինի սահմանը՝ չեմ կարող չխոսել: Երբ տարածվեց այդ ահավոր ողբերգության լուրը և սկսեցիք քննադատությունների տարափը՝ ո՞րն էր այդ համընդհանուր հայհոյանքների և մեղավորներին միանգամից դատափետելու պատճառը՝ չէ՞ որ խոսք չէր գնում վերելակի վթարի մասին, այլ խոսվում էր անզգուշությամբ երեխայի ողբերգական մահվան մասին: Կարո՞ղ էր չէ՞ լինել անզգուշության, անփութության, այդ պահին երեխային հսկողությունից դուրս թողելու հետևանք, ինչը իրականում, ցավոք, եղել է: Առավել ևս դա եղել է սեփական առանձնատանը, ինչը ամենևին չի մեղմում իրավիճակը: Այսինքն՝ ցանկացած դեպքում գործ ունեինք ոչ թե տեխնիկական պարամետրերի խախտման, այլ ողբերգական իրողության հետ, երբ երեխան անզգուշությամբ հայտնվել է մահացու իրավիճակում...

Այո, Երևանի վերելակային տնտեսությունը հաճախ անմխիթար վիճակում է, ինչը պետք է իշխանությունների մտահոգության առիթ լինի: Սակայն այդ մասին հիշեցնելու բազմաթիվ առիթներ և ձևեր կան, ոչ թե ողբերգության ֆոնի վրա էմոցիոնալ աղմուկ բարձրացնելը...
Հ.Գ.- Ցավակցում եմ փոքրիկի բոլոր հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը...

Թրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ