Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան սիրիացի փախստականներին բռնի ուղարկում է Սիրիա. Amnesty International

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականները սկսել են բռնի կերպով հետ ուղարկվել պատերազմական վիճակում գտնվող Սիրիա, թեպետ ԵՄ հետ համաձայնության շրջանակում թուրքական պետությունը պարտավորվել էր այդ փախստականների համար իր տարածքում բնակվելու նորմալ պայմաններ ստեղծել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ուշագրավ հետազոտություն է կատարել միջազգային Amnesty International կազմակերպությունը:

Թուրքիայի հարավային սահմանամերձ շրջաններում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուրքական իշխանությունները հունվարի կեսերից սկսած գրեթե ամեն օր 100 սիրիացի տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են ուղարկել Սիրիա: Amnesty International-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է բազմաթիվ վկայություններ թուրքական Հաթայ նահանգից փախստականների վերադարձի թեմայով:

«Սեփական սահմանները պաշտպանելու հուսահատությամբ համակված ԵՄ առաջնորդներն անտեսեցին ամենապարզ փաստերը. Թուրքիան անվտանգ երկիր չէ սիրիացի փախստականների համար և օրեցօր դառնում է ավելի ու ավելի պակաս ապահով: Մեր կողմից արձանագրված սիրիացի փախստականների մեծածավալ վերադարձն ընդգծում են ԵՄ-Թուրքիա համաձայնագրում առկա թերությունները»,- նշել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Amnesty International-իտնօրեն Ջոն Դոլհաուսենը: Նա ընդգծել է, որ վերջին 7-9 շաբաթների ընթացքում Թուրքիան, ըստ ամենայնի, մի քանի հազար փախստականի ուղարկել է հետ Սիրիա: Դոլհաուսենը մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիա-ԵՄ համաձայանգիրը շարունակվի, ապա կա մտավախություն, որ Եվրոպայից Թուրքիա ուղարկված փախստականները կարժանանան նույն ճակատագրին:

Ուսումնասիրությունների ընթացքում կազմակերպության հայտնաբերած դեպքերից մեկն առնչվում է երեք երեխաների, ովքեր ստիպողաբար Սիրիա են ուղարկվել առանց ծնողների: Մեկ այլ դեպքում հետ է ուղարկվել ութ ամսական հղիության մեջ գտնվող մի կին: «Վերադարձների անմարդկայնությունն ու չափսերը ցնցող են: Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի դա»,- ասել է Դոլհաուսենը:

Կազմակերպությունը պարզել է նաև, որ Թուրքիայի հարավային շրջաններում շատ հաճախ հրաժարվում են գրանցել սիրիացի փախստականներին, մինչդեռ գրանցումն անհրաժեշտ է ամենատարրական ծառայություններից օգտվելու համար: Սիրիացի փախստականներից ոմանք հայտնել են, որ սահմանամերձ Հաթայ նահանգում ոմանք, ովքեր փորձ են արել գրանցվել, մերժում են ստացել ու ուղարկվել են հետ Սիրիա:

Հումանիտար օգնություն ցուցաբերող խմբերը, ինչպես նաև փախստականների ճամբարներում բնակվողները հայտնել են, որ այդ ճամբարներում պայմանները ողբալի են` առանց մաքուր ջրի և կոյուղու: Բացի այդ, լինում են մարդկանց առևանգումներ՝ փրկագին ստանալու նպատակով:

 

Սևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է