Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դոմինո» սիթքոմի դերասանուհու նուրբ և գայթակղիչ ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Գայանե Ավետիսյանին հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում. նա մարմնավորում է Սոֆային: Օրեր առաջ Գայանեն լուսանկարվել է BlogNews.am–ի համար, որտեղ ներկայցել է երեք կերպարներում`մեկը մյուսից տարբեր: Իսկ զրույցի ընթացքում Գայանեն անկեղծացել  և հետաքրքիր փաստեր է պատմել իր կյանքից և գործունեությունից:

Դերասնուհին վերջերս է վերադարձել հանգստից, ինչպես նա պատմեց մայրիկի հետ գնացել էին քույրիկին այցելության, ով բնակվում է Արաբական Էմիրություններում. «Ամեն տարի գնում եմ, ճիշտ է կար ժամանակ, երբ ես այնտեղ աշխատում էի Բրիտանական թատրոնում: Դա պայմանագրային աշխատանք էր ու խաղում էի շատ հետաքրքիր ներակայցման մեջ, որտեղ ներգրաված էին տասնչորս երկրների դերասաններ: Այս տարի չգնացի , քանի որ «Դոմինոյում» խաղալու հետաքրքիր առաջարկ ստացա: Ես սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց մերժում էի, իսկ սիթքոմի ձևաչափը ինձ շատ հետաքրքեց:  

Գայանեն նշում է, որ դերասանի համար մեծ փորձ և վարպետություն է եղել խաղալ բրիտանական թատրոնում, և այդ բոլոր հնարքները օգտագործել այստեղ. «Մինչև ընտրվելը շատ-շատ բարդությունների միջով անցա.  անում էի գրեթե ամենը` երգ, պար  և շատ դժվար էր աշխատել մի ռեժիսորի հետ, ով բացարձակապես բրիտանական ակցենտով էր խոսում: Չնայած` լավ տիրապետում եմ անգլերենի, բայց  անկեղծ պետք է ասեմ` առաջին տաս օրը ես ամեն օր արտասվում էի փորձերից հետո, քանի որ չէի հասկանում, թե ինչ էր ինձ ասում: Ինձ տվեց մաքսիմալ ավելի անկեղծ  լինել բեմում և ավելի քիչ մտածել, թե  դու որքան  գեղեցիկ ես այդ պահին: Շատ լավ եմ զգացել, որպես դերասան այդ փառահեղ փայմաններում,  ինչը ցավոք չունենք այստեղ, բայց հուսամ` կունենանք: Ես երբեք չեմ կտրում իմ հույսը, որ մի օր այստեղ էլ արտիստը կապրի արտիստին վայել կյանքով»:  

Չնայած պայմանները փառահեղ էին, բայց դերասանուհին որոշեց չմնալ այնտեղ, այլ ապրել և ստեղծագործել հայրենիքում.«Այստեղ շատ-շատ ավելին կարող եմ անել, միգուցե ավելի քիչ եմ վաստակում քան դրսում, բայց նախ ընտանիքս է այստեղ, ընկերներս, մտերիմներս: Այստեղ անելիքներս ավելի շատ են, մի տեսակ չեմ կարողանում այստեղից կտրվել և գնալ: Գիտես, ես հասկացել եմ` բավականին ուժ ունեմ ամեն ինչ զրոյցի սկսելու, բայց եթե կա շանս այստեղ գեղեցիկը զարգացնելու, ապա պետք է մնալ»:

Գայանեի համար «Դոմինոն» հրաշալի, թարմ նախագիծ է. «Սա նորություն էր ինձ համար, նոր ոճ, որքան էլ որ թատրոնում արդեն տասնչորս տարի է խաղում եմ և բազում դերեր եմ կերտել` միևնույն է այս ձևաչափը հետաքրքիր էր: Բոլորս մի կարևոր բան ենք գիտակցում, որ մենք ոչ թե ծիծաղեցնում ենք մարդկանց,  այլ  պարզապես փորձում ենք իրավիճակը  խաղալ այնպես, որ այն դառնա ծիծաղելի»:  

Հեռուստաէկրանին դերասանը միշտ անհոգ է, ժպիտ է պատճառում, ուրախացնում հեռուստադիտողին, բայց իրականությունը մի քիչ այլ է. «Կա մի բան, դա եկել է թատրոնից և փոքրուց, երբ դեռ ուսանող էի: Շատ կարևոր է գիտակցել, որ դիմացինը պարտավոր չէ կրել քո հոգսերի արդյունքը և դա իրեն հետաքրքիր չէ:  Օրինակ թատրոնում հանդիսատեսը տոմս է գնում և հույս ունի երկու ժամ կտրվել իրականությունից: Եղել են դեպքեր, երբ բարձր ջերմությամբ խաղացել եմ, նույնիսկ այն ժամանակ երբ հայս վիրահատվում էր, որովհետև այդ պահին քո մասին չես մտածում:  Դերասանի կյանքը միայն իրենը չէ: Եթե դերասանները ժպտում են, այնպես չէ, որ նրանք հոգս չունեն»:   

Գայանեի օրվա գրաֆիկը բավականին հագեցած է, նա հասցնում է ամեն բան և միևնույն ժամանակ գեղեցիկ և խնամված լինել. «Ես արթնանում եմ շատ ուշ, քանի որ երեկոյան աշխատում եմ: Հասցնում եմ զբաղվել տնային գործերով. ես տան աղջիկ եմ և սիրում եմ զբաղվել մաքրությամբ, զայրանում եմ,  երբ մեկ-մեկ բացում եմ պահարանս և հասկանում, որ երեկ նկարահանում եմ ունեցել և այն թափթփված է: Ես ամեն ինչ հասցնում եմ, եթե հարցնեք իմ մայրիկին`նա իր աղջիկներից գոհ է»:  

Հայտնի մարդիկ այսօր բացի իրենց հիմանական աշխատանքից ունեն նաև երկրորդ աշխատանք. «Այսօր որքան էլ որ գումար ստանաս, միևնույն է բավարար չէ մանավանդ դերասանուհու համար, երբ նա պետք է միշտ խնամված և գեղեցիկ տեսք ունենա:  Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, համեղ ուտել, սիրում եմ ընկերներիս հետ սրճարաններում լինել, մի խոսքով սիրում եմ գեղեցիկ ապրել:  Ես դեմ եմ այն երևույթին, որ ինչպիսի տեսքով ունի դերասանը էկրանին, այնպիսին էլ առօրյայում.  երբևէ ինձ այդպես չեն կարող տեսնել: Ես առօրյայում լրիվ առանց դիմահարդարման եմ, անգամ երբմեն ինձ չեն էլ ճանաչում , ասում են ինչ փոքր ես և դա ինձ իսկապես շատ ուրախացնում է: Ես դժգոհ չեմ այսօրվա իմ ստացած գումարից, չեմ կարող ասել որ  մեծ գումարներ եմ վաստակում, բայց պետք է ամեն դեպքում շնորհակալ լինել ամեն ինչի համար»:

Գայանեն ունի դերասանական սկզբունքներ, վստահ է` ամեն դերի համար արած գործողությունը պետք է արդարացված լինի.«Եթե ինձ  առաջարկեն նկարահանվել ֆիլմում, որտեղ պետք է բաց տեսարանում նկարահանվեմ, դա պետք է արդարացված լինի: Օրինակ ինչպես է հոլիվուդյան ֆիլմերում, որ առանց այդ տեսարանի ֆիլմը չէր ընկալվի առհասարակ: Դերասանը պետք է հասկանա` ինչի համար է ըտնրված այդ դերի համար: «Դոմինո»-ում ես խաղում եմ մի կնոջ կերպար, որն ինձ նման չէ. իմ կողքի տղամարդը շատ ուժեղ պետք է լինի: Ես դեմ եմ մայրիշխանության, բայց ես բացահայտել եմ Սոֆայի կերպարը, թե ինչպես պետք է քայլի, ինչպես զայրանա, նույնիկս թե ինչպես պետք է հագնվի: Այսինքն պետք է կարողնաս մտնես, թափանցես կերպարիդ մեջ, թե ինչ է քեզանից ուզում: Դու պարտովոր ես խաղալ տարբեր դերեր և մնաս դու»:

Դերասանուհին նաև հայտնի է որպես երգահան.նրա գրչին են պատկանում բազմաթիվ հիթային երգերի խոսքեր, իսկ դրանք շատ հետաքրքիր են ծնվում.«Իմ երգերը շատ տարբեր են իրարից, ես ունեմ մի ձեռագիր և երբ լսում են` հասկանում են որ ես եմ գրել: Հետաքրքիր մի բան ասեմ, երբ երաժշտությունը լավը չի լինում, գալիս են հիթային բառեր, բայց ոչ խորը: Երգեր կան, որ րոպեական են ծնվում: Բոլոր երգերի խոսքերն անգին են, որովհետև սիրված երգերն անգին են: Այն ինչ վճարում են հեղինակներին, սիմվոլիկ շնորհակալության պես մի բան է: Եղել են դեպքեր երբ երգը շատ լավն է եղել, խոսքերը լրացնող, բայց կատարողից հասկացել եմ, որ այլ արտիստ պետք է կատարեր»:

Գայանեն զրույցի ընթացքում նշեց, որ իր բանաստեղծությունների հիման վրա գիրք է գրել, որը շուտով լույս կտեսնի. « Այս գիրքը կարդալով կտեսնեք լրիվ այլ Գայանե Ավետիսյան, որովհետև շատ դժվար է տեսնել քո ներսի ամենաամենաթաքուն մտքերը, որոնք չգիտակցված գալիս են մեկ-մեկ թղթին: Շատ չեմ ուզում փակագծերը բացել, ուզում եմ շատ տեղին լինի և չեմ ուզում դա անեմ պարզապես անելու համար»:

Դերասանուհին անկեղծացավ և պատմեց, որ շատ խոցել է և շուտ է վստահում մարդկանց, բայց շատ շուտ էլ ներում է. « Խոցելի եմ, բայց այդ ամենով հանդերձ նաև ուժեղ.  չեմ չարանում: Այն ինչ մարդիկ չգիտեն իմ մասին, կիմանան այս հարցազրույցից հետո»:  

Զրույցի վերջում Գայանեն նշեց, որ իրեն պակասում է իր իրական հեքիաթը, իր ընտանիքը. «Ուզում եմ` իմ ընտանիքում հեքիաթային լինի ամեն ինչ, բայց նաև շատ իրական: Իմ կողիք տղամարդը կսիրի և կնդունի ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ:  Միայն այդ դեպքում է գալիս իրական հեքիաթը»:

18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել