Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությամբ սկսած բարեփոխումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային՝ առաքելության ժամանակահատվածում կատարած աշխատանքի և Հայաստանի կառավարության, խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու համար: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկ զարգացման գործում մեծ դեր է վերապահված ԵՄ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ԵՄ հաջորդ դեսպանը նույն եռանդով ձեռնամուխ կլինի այդ կարևոր առաքելությանը՝ իր ներդրումը բերելով ՀՀ-ԵՄ կապերի հետագա խորացման գործին:

Տրայան Հրիսթեային Հանրապետության նախագահը մաղթել է հաջողություն և նոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Հրիսթեայի պաշտոնավարման անցած չորս տարիներին մեր երկրի համագործակցությունը Եվրամիության, Եվրոպական կառույցների հետ, չնայած աշխարհաքաղաքական վայրիվերումներին, շատ ակտիվ և արգասաբեր է եղել՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

«Ես համարում եմ, որ մենք աշխատել ենք անկեղծ, ազնիվ և բաց ու կարողացել ենք ստանալ առավելագույնը համագործակցության այս ժամանակահատվածում՝ անցնելով մեծ ճանապարհ և կուտակելով զգալի փորձ հետագա փոխգործակցության համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությամբ սկսած բարեփոխումները:

Դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ իր աշխատանքին տված գնահատականի և ջերմ խոսքերի համար, նշելով, որ դրանք ընկալում է առաջին հերթին որպես գնահատանքի խոսքեր ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հաստատված երկկողմ հարաբերությունների կապակցությամբ:

Արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր մակարդակներում ձևավորված ակտիվ երկխոսությունը դեսպան Հրիսթեան պայմանավորել է նաև այն ընդհանուր արժեքներով, որ ունեն Հայաստանը և Եվրոպական միությունը: Նա վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ բարեփոխումների ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու գործում շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ավարտին Տրայան Հրիսթեան վստահեցրել է, որ որտեղ էլ լինի, Հայաստանը մնալու է իր սրտում, և նշել, որ մեր երկրից հեռանում է լավագույն ու ջերմ հիշողություններով:

 

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով