Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորը ձգտում են «կուտը» տան, ընտրվեն ու պաշտոն ստանան

ԲԼՈԳ

Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի ուրույն, յուրահատուկ, առանձնահատուկ քաղաքական դաշտ ունենք՝ հայկական, արևելյան-եվրոպական խառնուրդով, ազգային առանձնահատկություններով, անհասկանալի <<համեմունքներով>> համեմված…Աջափսանդալային, շատ կանխատեսելի, պարզունակ, մակերեսային, հաշվարկված ու ինչ-որ տեղ տնավարի…Լիքը կուսակցություններ, անհամար հասարակական տարաբնույթ՝ ընդհուպ կուսա-տարասեռախառն քաղաքականացված կազմակերպություններ, նորանոր քաղաքացիական արագ բռնկվող նաև արագ հանգչող շարժումներ: Մեծամասամբ առանց քաղաքական հենքի, այստեղից-այնտեղից արտագրված ծրագրերով, առանց գաղափարախոսության, առանց լուրջ, զարգացած, ինտելեկտուալ քաղաքական գործիչների, առանց իսկական նվիրյալ անդամների ու հետևորդների: Ովքեր էլ մի փոքր առանձնանում են, ապա գրեթե անխտիր բոլորը կրթվել են խորհրդային <<հետամնաց>> կրթական համակարգում: Ներկա սերունդը հիմնականում ճիշտ է համառ են, սկզբունքային, անհաշտ, բայց կաղում են իրենց ինտելեկտով և ընդհանուր պատրաստվածությամբ: 
Ինչևէ, քաղաքական կյանքն էլ է մեզ նման՝ ճոխ-ճոխ, լիքը-լիքը, ցուցադրական, բազմատեսակ, զռռացող…Մեր հարսանիքների, մեր թաղումների, մեր բիզնեսների, մեր թաղային-քուչայական, ախպերական հարաբերությունների, մեր կապկած, թխած, էկլեկտիկ ֆիլմերի նման:
Հիմա էլ նոր դրսևորում, նոր առանձնահատկություն է ցայտուն նկատվում, թե ով է ամենաընդդիմադիրը և ժողովրդի համար իրեն պատեպատ տվողն ու պուպուշը: Ընդդիմադիր հորջորջյալ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները սկսել են իրար ավելի ատել, իրար ավելի շատ վարկաբեկել, քան իշխանություններին…Ու գնալով առաջիկայում ավելի կսրվի այդ պայքարը, կդառնա ավելի անզիջում ու դաժան:
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ դիվանբաշի…Կհիշեն անհիշելին, կհիշեցնեն, կհոշոտեն, կփորփրեն, կբզկտեն իրար…Չէ՛, չեն համախմբվի, չեն համագործակցի, որովհետև ամբիցիաները, պաշտոնամոլությունը, փառքը, իշխանության ձգտումը բոլորի մոտ առաջնայինն է, կարևորը, հիմնականը…Ժողովրդի, քաղաքացու մասին էլ մտածում են ձեռի հետ՝ այնքանով, որքանով…<<Կուտը>> տան, ընտրվեն ու պաշտոն ստանան…Բոլորն էլ ձգտում են իրենք լինեն առաջինը, գլխավորը, կարևորը, պայմաններ թելադրողը, պարտադրողը…Ի՞նչ ընդհանուր նպատակ՝ ժողովրդի, պետության, ազգի, երկրի շահեր, խնդիրներ…Թքած ունեն, դրանք իրենց համար հիմնական նպատակին՝ իշխանության հասնելու սոսկ միջոց են, շիրմա՝ ընդամենը, դրա համար էլ երբեք չեն համախմբվի…Դա հային և հատկապես հայկական արտադրության քաղաքական դաշտին հարիր չէ…

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»