Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանուն արդարության և զոհված զինվորների հիշատակի (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ տարի առաջ այս օրը «Եղնիկներում»՝ Գյուլիստանի հանդիպակաց դիրքերում տեղի ունեցավ հայկական և ադրբեջանական հետախուզական և հատուկ նշանակային ուժերի մարտ։ Նախահարձակ էր եղել ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Վերջինիս դիմակայելու ընթացքում հերոսաբար զոհվեցին Արշակ Հարությունյանը, Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Սամվել Հակոբյանը (զոհվեց մարտից 1 շաբաթ անց՝ ստացած վիրավորումներից)։

Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված այդ մարտի զոհված (4) և կենդանի (7) հերոսներին։ Պատվավոր խոսքը տրված էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին։ Ստորև ներկայացնում եմ հատված պարոն Հակոբյանի խոսքից՝
«Հակառակորդը … միանգամից նետում է 11 նռնակ և 4 մետր հեռավորության վրա մարտի է բռնվում մեր հետախուզական ստորաբաժանումների հետ։ Իհարկե, զինծառայողներից 4-ը միանգամից մահանում են տեղում։ Մնացած 7 զինծառայողները, լինելով վիրավորված, մարտի են բռնվում հակառակորդի հետ 4 մետր հեռավորության վրա։ … Իհարկե իրենց (ի նկատի ունի զոհվածներին - Է․Է․) հնարավորություն չտրվեց [կռվի բռնվելու], առաջին իսկ գնդակը մահացու էր»։

Հակոբյանի խոսքից րոպեներ անց էկրանին ցուցադրվեց ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած կարճ տեսաանդրադարձը՝ նվիրված այդ օրվա մարտին և զոհված հերոսներին։ Արդեն տեսաանդրադարձում (ան)ուղղակիորեն հերքվեցին Հակոբյանի խոսքերը, երբ հնչեց այս նախադասությունը՝ «Արշակ Հարությանը զոհվեց, երբ իր մարմնով քողարկում էր գնդացիրը լիցքավորող Հակոբ Խաչատրյանին»։

Ես իմ հերթին, բաց և փակ աղբյուրներից ստացածս տեղեկությունների հիման վրա, կարող եմ մի փոքր էլ «բացել» պատկերը։

• Արշակ Հարությունյանը, լավ իմանալով, որ մերձամարտում թշնամին առաջինը գնդացրորդներին է փորձում խոցել և լինելով արտակարգ ընկերասեր ու պատվախնդիր զինվոր, իր մարմնով փակել է ընկերոջը՝ դառնալով կենդանի վահան և շուրջ 6 անգամ վիրավորվելուց հետո նոր կնքել է իր մահկանցուն։

• Հակոբ Խաչատրյանը շարունակել է կրակ տեղալ գնդացրից՝ լինելով ոտքից վիրավոր։ Մարտի ընթացքում վիրավորված զինծառայողներից մեկը հետագայում պատմել է, որ մինչև իր վիրավորվելն ու ուշագնաց լինելը Հակոբը դեռ կրակում էր։ Կռվի ընթացքում Հակոբը չի հասցրրել բացել գնդացրի ոտնակները, ուստի ձեռքերի ափերում մահից հետո նկատելի էին այրվածքի հետքեր։

• Սամվել Հակոբյանը նույնպես «միանգամից տեղում չի մահացել», այլ մարտում ստացած հրազենային վիրավորումներից մահկանացուն կնքել է միայն 7 օր անց՝ մարտի 26-ին։

• Իմ ունեցած տեղեկություններով՝ միայն Էդուարդ Հայրապետյանն է թշնամու նետած առաջին իսկ նռնակներից մահացու խոցում ստացել։

Դժվար է հասկանալ, թե որն է դեպքից 1 տարի անց վերջինիս այլաձև ներկայացման նպատակը, հատկապես երբ որոշ մանրամասներ արդեն իսկ հրապարակված են, ըստ որում՝ բավականին բարձր մակարդակով (տեսանյութում` տե՛ս Արշակ Հարությունյանի շիրիմին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարդացած դամբանականը (Էլբակյան Էդգար, Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները, Երևան, 2015, էջք 158-161)։

Իմ ստացած մասնագիտական տպավորությամբ՝ Հակոբյանի նպատակը զոհվածներին զուգահեռ՝ ողջ մնացած հերոսների սխրանքն ու կերպարը շեշտադրելն էր, ինչի արդյունավետությունը, սակայն, կասկածելի է՝ ի նկատի ունենալով, որ փաստացիորեն կիրառվեց «մեկին մյուսի հաշվին» մեթոդը։ Բացի այդ՝ Հակոբյանի տեքստում հնչած առանձին դարձույթներ ու ձևակերպումներ էթիկայի տեսանկյունից բավականին վիճելի էին՝ հաշվի առնելով նաև միջոցառման սրահում զոհվածների հարազատների ներկայությունը (դիցուք՝ «Բայց պատերազմը այդպիսին է, պատերազմում նաև զոհվում են»)։

Սույն գրառումս ուղղված չէ ո՛չ Հակոբյանի անձի դեմ, ո՛չ էլ առավել ևս՝ կենդանի մնացած հերոսների մեծարման մեխանիզմի։ Խնդիրը պետական և պաշտպանական գերատեսչության մոտեցումն է ռազմական իրականությանը, զոհվածների հերոսական համբավի պահպանմանը և պարզապես՝ տարրական մարդկային արդարությանը, հանուն որի էլ՝ գրեցի այս։

Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար