Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երջանիկ ընտանիքի հիմքում ընկած է լավ հայ կին ունենալը. Սևակ Ամրոյանը՝ նոր տեսահոլովակի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 17-ին, կկայանա Սեւակ Ամրոյանի «Մի մոռանա քո ազգին» տեսահոլովակի պրեմիերան: Life.panorama.am-ին երգիչը հայտնել է, որ այս երգն ու տեսահոլովակը բովանդակությունից ելնելով՝ իր համար յուրահատուկ նշանակություն ունի եւ յուրօրինակ կոչ է արտահայտում.

«Նոր երգս ինձ համար շատ թանկ նվեր է ամերիկահայ երգահան, երգիչ Լեւոն Գաթրջյանի կողմից, որն ունեի դեռ մեկ տարի առաջ: Անկեղծ ասած՝ սկզբում չէի մտածում այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, սակայն աշխատանքի բնույթից ելնելով հաճախ շրջելով արտերկրում՝ հասկացա, որ այս երգս պետք է տարածում գտնի, քանի որ դրա նշանակությունը մեր օրերում խիստ կարեւոր է: Երգի հիմքում ընկած է հայրենասիրությունն ու սերը, այն յուրօրինակ կոչ է պարունակում իր մեջ՝ սիրել ու ընտանիք կազմել հայի, այլ ոչ թե օտարերկրացու հետ»,- նշեց երգիչն ու ավելացրեց.

«Ես մի փոքր մտավախություն ունեմ, չգիտեմ՝ այդ հորդորն ինչքանո՞վ կընդունվի, ինչքանով ոչ, ինքս էլ հասկանում եմ, որ սրտին չես հրամայի եւ սերը ազգութուն չի ճանաչում, բայց իմ այս քայլը միտված է հայապահպանությանը եւ տարիների ընթացքում օտար ազգերին չձուլվելուն: Երբ ընտանիքի մայրը հայ չէ, ինքնըստինքյան դաստիրակությունն էլ հայկական չի լինում, իսկ տարիների ընթացքում սերնդափոխության ժամանակ հայերենն այլեւս գործածությունից դուրս է մնում այդ ընտանիքներում: Նման իրավիճակներ շատ եմ տեսել, երբ շրջագայել եմ ու իսկապես ցավ եմ ապրել, որ հայկական արմատներով երեխաները հայերեն ոչ մի բառ չգիտեն»:

«Տեսահոլովակի ռեժիսորը շատ տաղանդավոր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ շատ լավ ընկերներ ենք: Նկարահանումները տեւել են երկու օր՝ Գառնիում եւ Սեւանում: Տեսահոլովակս ունի հերոսուհի, բայց որպես այդպիսին տեսահոլովակում սյուժե չկա, այստեղ շեշտը դրել ենք մինիմալիստական լուծումների վրա: Երգի հիմքում ընկած է Ախթամարի, լույս ունեցող աղջկա գաղափարը, ում էլ ձգտում է հայ տղան. Հուսամ՝ իմ հանդիսատեսը կհավանի նոր աշխատանքս, քանի որ շատ զգացմունքային տեսահոլովակ է ստացվել»,- նկատեց Սեւակ Ամրոյանը:

Մեր այն հարցին, թե երգիչը երբեւէ չի ՞վախեցել, որ կսիրահարվի ազգությամբ ոչ հայ աղջկա, Սեւակը ժպիտով պատասխանեց.

«Ես ոչինչ չեմ բացառում, երջանկություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր սիրել ու ամուսնացել են օտարազգի աղջիկների հետ. հուսամ երգիս կոչը ճիշտ կհասկանան մարդիկ, քանի որ այն ոչ թե վերջնագիր է, այլ մեր ցանկությունը: Ես շատ կցանկանամ ընտանիք կազմել հայուհու հետ, որպեսզի իմ երեխաներին հայ մայր դաստիարակի, բայց միեւնույն ժամանակ գիտեմ, որ «Երբեք մի ասա երբեք» հայտնի արտահայտությունը երբեմն իր գործն անում է: Այնուամենայնիվ՝ ինձ ու բոլորին խորհուրդ եմ տալիս, որ ուշադրություն դարձնենք մեր հայուհիներին, նրանք ամենագեղեցիկն են եւ ամենասիրելին կարող են դառնալ մեր կողմից: Երջանիկ ընտանիքի հիմքում ընկած է լավ կին ունենալը, բայց ես կավելացնեմ՝ լավ հայ կին ունենալը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելու